Քննություն է գնում՝ Երևանում պայթյունի պատճառը պարզելու համար
Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի հետևանքով փլված շենքի փլատակների տակից դուրս է բերվել երկու քաղաքացի․ իրականացվել է 19 քաղաքացու տարհանում։ ԱԻ նախարարության հաղորդմամբ, երկու տուժած հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր․ տուժած Սվետլանա Ս․-ն (ծնված 1949 թ․) այժմ գտնվում է հետազոտման փուլում, բժիշկները նրա առողջական վիճակըգնահատում են միջին ծանրության, իսկ մյուս տուժածինը (արական սեռի, մոտ 50 տարեկան)՝ ծայրահեղ ծանր: Կինոլոգիական խումբն իրականացնում է որոնողափրկարարական աշխատանքներ։
Լրագրողների հետ զրուցում արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ասաց, որ, ըստ նախնական տեղեկությունների, ընդհանուր երեք տուծաժ կա, երկուսը տեղափոխվել են հիվանդանոց։ Փլատակների տակ կա 56 տարեկան տղամարդ։ Նախնական տվյալներով, երկրորդ հարկի բնակիչ է։
«Մյուսները վնասվածքներ չեն ստացել, հոգեբանական աջակցություն է ցույց տրվել»,- ասաց նախարարը։
Ֆ.Ցոլակյանն ասաց, որ իրենց սեյսմիկ մասնագետներն ուսումնասիրել են շենքը, մնացած հատվածի փլուզման վտանգ այս պահին չկա, բայց քանի որ աշխատանքներ են տարվում, կարող են փոփոխություններ լինել, այդ պատճառով տարհանել են։ Նա նշեց, որ պանելային շենքերը սեյսմակայուն են, 1988 թվականի երկրաշարժի ժամանակ պանելային շենքերը չէին փլուզվել։
Նախարարի խոսքով, կասկածում են, որ պայթյունը երկրորդ հարկում է եղել։
Հարցին՝ ի՞նչ եք կարծում, արդյոք մարդու անզգուշության հետևանք կարող է լինել պայթյունը, Ֆ.Ցոլակյանն ասաց, որ քննություն է գնում, քննչական ծառայությունն է զբաղվում, իրենց հետաքննիչներն օգնում են նրանց։
Հիշեցնենք՝ ԱԻ նախարարությունից հայտնել էին, որ օգոստոսի 26-ին, ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու փրկարարական խումբ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ և Բուժապահովման վարչության հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։ Նախնական վարակածով պայթյունի պատճառ է դարձել բնական գազի արտահոսքը։ Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։
Հարակից հրապարակումներ`
- Երևանում պայթյունից տուժած բնակիչները կապահովվեն ժամանակավոր կացարաններով
- Երևանում պայթյունից տուժած քաղաքացիներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
- Երևանում փլուզված շենքի փլատակների տակ մնացած քաղաքացիները դուրս են բերվել
- Երևանում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն․ դեպքի վայրում են վարչապետն ու ԱԻ նախարարը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին