Առագաստանավային սպորտի օլիմպիական չեմպիոնը կյանքի է կոչել «Մեկանգամյա պլաստիկ» ծրագիրը
Թիավարության միջազգային ֆեդերացիան աջակցում է «Big Plastic Pledge» նախաձեռնությանը։
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։
Առագաստանավային սպորտի բրիտանուհի օլիմպիական չեմպիոն Հաննա Միլսը կյանքի է կոչել «Մեկանգամյա պլաստիկ» ծրագիր։ Նրան ցնցել է 2016թ․ Ռիոյում տեսած պլաստիկ տարաների թափոնների ահռելի քանակությունը։ Զարմացել է, թե որքան «ծանրաբեռնված է» մոլորակը։
Մարտին Հելսետը, ով զբաղվում է ֆրիդայվինգով / սուզալող՝ շունչը պահած / Նորվեգիայի ափերից երեք տարվա ընթացքում արդեն հանել է հինգ տոննա պլաստիկի թափոն:
Նրա կարծիքով ամենապարզ լուծումներից մեկը կլինի այն, որ ափամերձ հատվածով անցնողը հավաքի հանդիպած պլաստիկե թափոնը: Դա լավ սկիզբ կլինի: Ուսանելի է, որ մարդիկ տեսնում են խնդիրը և փորձում են մաքրել տարիներով ջրի տակ մնացած թափոնները։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները