Ձերբակալություններ, ընդդիմադիրների և իշխանականների իրականացրած ակցիաներ. ցույցերի 17-րդ օրը Բելառուսում
Բելառուսում բողոքի ցուցերի 17-րդ օրը ևս ուղեկցվել է քաղաքացիների ձերբակալություններով, գրում է «Գազետա.ռու»-ն։
«Ձերբակալություններն իրականացվում են որպես վարչական գործընթացների մաս», - ասել է քաղաքային ոստիկանության ներկայացուցիչը: Սակայն ձերբակալվածների թիվը անհայտ է:
Բողոքի գործողությունները տեղի են ունեցել ոչ միայն Մինսկում, այլև հանրապետության այլ քաղաքներում: Ըստ «Belsat» հեռուստաալիքի, բացի Մինսկից, մյուս քաղաքներում ևս քաղաքացիների մի մասը կալանավորվել է, իսկ Հրոդնայում անվտանգության ուժերը նույնիսկ արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ:
Նշվում է, որ ակցիայի մեկնարկից կես ժամ անց ցույցերի ցրման համար օգտագործվող հատուկ տրանսպորտային միջոցների սյունը մոտեցել է ցուցարարներին: Այնուամենայնիվ, ոստիկանությունն ուժ չի գործադրել ցույցը ցրելու համար. անվտանգության ուժերի հայտնվելուց մեկ ժամ անց ցուցարարները կամավոր ցրվել են։
Ըստ աղբյուրի, ընդդիմության կողմնակիցներին զուգահեռ գործող կառավարության կողմնակիցները ևս դուրս են եկել փողոց: Մինսկում նրանց հանդիպման վայրը Կոմարովսկու շուկայի հարևանությամբ գտնվող հրապարակն է: Ակցիային մասնակցել են ավելի քան հազար մարդ, որոնք վանկարկել են՝ «Լուկաշենկոյի համար»:
Բացի այդ, օգոստոսի 25-ին ևս մեկ խոշոր փողոցային ակցիա են անցկացրել ուսուցիչները, որոնք վրդովված են Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից նախօրեին հնչած սպառնալիքից։ Նա սպառնացել էր՝ աշխատանքից հեռացնելու այն ուսուցիչներին, որոնք համաձայն չեն պետական քաղաքականության հետ: Մինսկում ԿԳՆ շենքի մոտ հավաքվել էր մոտ 500 մարդ՝ բողոքական կարգախոսներով պաստառներ պահելով՝ ի պաշտպանություն «ազնիվ ուսուցիչների»:
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ը քննարկում է բելառուսցի 15-20 պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը
- Որո՞նք էին Արևմուտքի, Ռուսաստանի և Թուրքիայի նպատակները Բելառուսում
- Լիտվան նոտա է հանձնել Բելառուսին՝ իր օդային տարածքը խախտելու համար
- Բելառուսի ընդդիմությունը քննադատում է ցույցերում բանակի ներգրավվումը
- Կրեմլը մտավախություններ ունի Բելառուսում արտաքին միջամտության վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա