Էրդողանը հայտարարել է Միջերկրական ծովում ռազմական գործողություններ սկսելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է բոլոր հնարավոր միջոցներով՝ ներառյալ ռազմական, պաշտպանել իր շահերը Միջերկրական, Էգեյան և Սև ծովերում: Մուշի նահանգում նրա ելույթը հեռարձակվել է Թուրքիայի na[agahi թվիթերյան էջում:
«Գազետա.ռու»-ն գրում է, որ, ըստ Էրդողանի, Թուրքիան կստանա այն, ինչ պետք է ստանա այս շրջաններում:
«Մենք մեր գործընկերներին հորդորում ենք հեռու մնալ սխալ քայլերից, որոնք կարող են կործանարար լինել: Թուրքիան երկիր չէ, որի համբերությունը, հնարավորությունները և վճռականությունը կարելի է անվերջ փորձարկել», - ասել է Էրդողանը:
Նա նշել է, որ նրանք, ովքեր դեմ են թուրքական պետությանը, թանկ են վճարելու:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իրենց հորատման նավը հայտնաբերել է Սև ծովի խոշորագույն գազի հանքավայրը։
Պաշարները գնահատվում են 320 միլիարդ խորանարդ մետր: Թուրքիայի նախագահը հայտնել է, որ քաղաքացիներին գազ մատակարարելը կսկսվի մինչև 2023 թվականը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան