Քննարկվելու է Արթուր Մկրտչյանին հետմահու Արցախի հերոսի կոչում շնորհելու հարցը
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնում է, որ Արցախի Հանրապետության նախագահին առընթեր պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին հետմահու Արցախի Հանրապետության բարձրագույն պետական կոչում (Արցախի հերոս) շնորհելու հարցը:
«Պետական և քաղաքական գործիչ Արթուր Մկրտչյանի՝ Հայրենիքին մատուցած բացառիկ ծառայության և թողած ավանդի մասին առիթ եմ ունեցել խոսելու ապրիլի 14-ին՝ քվեարկության գնալուց առաջ: Կարծում եմ՝ մեր երիտասարդ պետականության կերտման գործում նրա կատարած աշխատանքն արժանի է ամենաբարձր գնահատականի և սերունդների համար դաստիարակության լավ օրինակ կարող է ծառայել»,- գրել է Արայիկ Հարությունյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան