Վահե Ջիլավյանը՝ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի ԺՊ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահե Ջիլավյանը նշանակվել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար:
Վարչապետի համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության պաշտոնական կայքում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վահե Ջիլավյանին նշանակել շրջակա միջավայրի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար՝ ազատելով նրան շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան