Մեսսին որոշել է հեռանալ «Բարսելոնայից». ակումբում հաստատել են
Նախօրեին իսպանական ԶԼՄ-ներին հայտնի էր դարձել, որ կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին որոշել է լքել ակումբը։ Football Espana-հաղորդմամբ, ակումբը հաստատել է, որը ֆուտբոլիստը համապատասխան դիմում է ներկայացրել։
sport.ru-ն գրում է, որ արգենտինացին որոշել է օգտվել պայմանագրում առկա հնարավորությունից, ինչը թույլ է տալիս նրան յուրաքանչյուր մրցաշրջանի ավարտին միակողմանիորեն դադարեցնել պայմանագիրը:
Լրագրողները, վկայակոչելով ակումբում աղբյուրը, շեշտում են, որ «Բարսելոնայի» ղեկավարները մտադիր են փորձել պահել Մեսսիին, բայց այն մասին, թե ինչի հաշվին է «Բարսելոնան» ծրագրում համոզել Լիոնելին մնալ, չի հաղորդվում:
Հարակից հրապարակումներ`
- «Մանչեսթեր Սիթին» միանում է Մեսսիի համար պայքարին
- «Բարսելոնան» Մեսսիին 700 միլիոն եվրո է գնահատել
- Մեսսիի նոր ռեկորդը
- Լիոնել Մեսսին կարող է շարունակել կարիերան «Մանչեսթեր Սիթիում»
- Մեսսին հնարավոր է հեռանա «Բարսելոնայից»
- «Բարսելոնայի» գլխավոր մարզչին խորհուրդ են տվել Մեսսիին պահել որպես պահեստային խաղացող