«Փաստ». Սորոսականները իշխանության հետ «համագործակցում» են կոնկրետ մի քանի նեղ ոլորտներում
«Փաստ» թերթը գրում է, թե իր տեղեկություններով` «արևմտյան ֆինանսավորմամբ գործող ՀԿ-ների ներկայացուցիչները կամ, այսպես ասած, սորոսականները, որոնք, ինչպես հայտնի է, առանցքային դերակատարություն ունեն Նիկոլ Փաշինյանի իշխանության մեջ, բաշխված են ըստ ոլորտների։
Մեր տեղեկություններով` նրանք ՀՀ իշխանության հետ «համագործակցում» են կոնկրետ մի քանի նեղ ոլորտներում, որտեղ ունեն հստակ «անելիքներ» ու բազմամյա փորձ։ Այսպիսով, նրանք առանցքային դերակատարություն ունեն հատկապես կրթության, դատական իշխանության և 1-2 այլ ոլորտների «բարեփոխումների» հարցերում։ Ըստ էության, խոսքը բավականին զգայուն ու առանցքային նշանակության ոլորտների մասին է։ Իսկ կոնկրետ ինչպիսի՞ կարգավորումների ու «բարեփոխումների» մասին է խոսքը:
«Դե, դա ակնհայտ երևում է մասնավորաբար կրթության ու դատաիրավական ոլորտներում կատարվող իբր բարեփոխումներից, առաջարկվող կոնվենցիաներից ու օրենսդրական փոփոխություններից, որոնք հանրային մեծ դժգոհություն են առաջացրել»,-նշեց մեր զրուցակիցը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում