Ովքեր են առավել հաճախ մահանում կորոնավիրուսից
Ամերիկայի Թուլեյն համալսարանի գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսով հիվանդները, ովքեր միաժամանակ տառապում են արյան բարձր ճնշումից, ճարպակալումից և շաքարախտից, ավելի հաճախ, քան մյուսները մահանում էին վարակի հետևանքով առաջացած բարդություններից Գազետա.ռու-ի հաղորդմամբ, համապատասխան նյութը տեղադրված է EurekAlert! կայքում:
Փորձագետներն ուսումնասիրել են COVID-19-ով վարակված 287 մարդու վիճակը մարտի 30-ից ապրիլի 5-ը: Նրանց միջին տարիքը 61 տարեկան էր:
Նշվում է, որ հիվանդների 80 տոկոսն ունեցել են հիպերտոնիա, 65 տոկոսը` ճարպակալում, 54 տոկոսը՝ շաքարախտ։ Ուսումնասիրության մասնակիցները բաժանվել են երկու խմբի՝ նյութափոխանակության համախտանիշի ախտորոշմամբ (բոլոր դեպքերի 66 տոկոս) և առանց դրա:
Գիտնականները պարզել են, որ նյութափոխանակության համախտանիշով հիվանդների 56 տոկոսը տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք, 48 տոկոսին անհրաժեշտ է եղել թոքերի արհեստական օդափոխություն, 37 տոկոսի մոտ զարգացել է սուր շնչառական խանգարման համախտանիշ, իսկ 26 տոկոսը մահացել է: Երկրորդ խմբում այդ ցուցանիշները կազմել է համապատասխանաբար՝ 24 տոկոս, 18 տոկոս, 11 տոկոս և 10 տոկոս։
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսով կրկնակի վարակվելու դեպքեր՝ Նիդերլանդներում և Բելգիայում
- Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 19-րդ պացիենտը
- 25.08.2020. Կորոնավիրուսով 8 հիվանդ է մահացել, 111 նոր դեպք է գրանցվել
- 172 երկիր միացել է կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընկերությանը
- ԱՀԿ-ն չի բացառում կորոնավիրուսով նորից վարակվելու հավանականությունը
- Գերմանացի գիտնականները համերգ են անցկացրել՝ կորոնավիրուսի տարածումն ուսումնասիրելու համար
- Ինչու են կորոնավիրուսի դեպքերը շատ ԱՄՆ-ում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան