Տնտեսություն 10:09 26/08/2020 Հայաստան

Գալոյան. Տնտեսական անկումը դեռ չի կանխվել

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը հերթական հոդվածում գրում է. «Դատելով այս տարվա հունվար-հուլիսի մակրոտնտեսական ցուցանիշներից՝ տնտեսական անկումը դեռ չի կանխվել: Այդ մասին առաջինը «հուշում է» մեր իշխանությունների սիրելի Տնտեսական ակտիվության գործակիցը: Այն առաջին կիսամյակի տվյալներով 95.3 տոկոս էր նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ: Իսկ հունվար-հուլիսինը մեկ տոկոսով ցածր է՝ 94.3: Արդյունաբերության 1.5 տոկոսանոց աճը ոգևորիչ չէ: Մի կողմից փոքր թվի պատճառով: Մյուս կողմից առայժմ պարզ չէ, թե որ ոլորտի հաշվին է այն արձանագրվել:

Մեկ ամիս առաջ արձանագրված 1.3 տոկոսանոց աճը հանքահումքային արդյունաբերության ու բացահանքերի շահագործման հաշվին էր: Շինարարության ոլորտն էլ շարունակում է նկատելի ետ մնալ անցած տարվանից՝ կրճատումը 22.6 տոկոս է: Էլեկտրաէներգիայի արտադրությունը, որ առաջին կիսամյակի տվյալներով 4.4 տոկոս աճ ուներ հուլիս ամսին, ուղիղ մեկ տոկոսով «դանդաղել է»՝ անցած տարվա հունվար-հուլիսի համեմատ 3.4 տոկոս է աճը: «Ուշքի չի գալիս» ծառայությունների ոլորտը, որի նահանջն առաջին յոթ ամիսներին նվազել է 6.4 տոկոսի չափով:

Նվազել է անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ: Շարունակում է նաև առևտրի ոլորտի անկումը: Նախ ներքին առևտրի ծավալների մասին: Առևտրի շրջանառությունը երկու ամիս է «կայունացել է» 11 տոկոսանոց կրճատման ցուցանիշի վրա: Իսկ արտաքին ապրանքաշրջանառության անկումը դեռ չի կայունացել: Անկումը խորացել է 0.6 տոկոսով՝ 11.3 տոկոս առաջին կիսամյակի 10.7-ի փոխարեն: Անցած տարվա արտահանման ծավալը 1 մլրդ 417.5 մլն դոլար էր: Այս տարվա ցուցանիշը 1 մլրդ 333.8 մլն դոլար: Արտահանումը կրճատվել է 6.4 տոկոսով: Ներմուծումներն ավելի մեծ չափով են նվազել: Անցած տարի ներմուծվել էր 2 մլրդ 778 մլն դոլարի ապրանք: Իսկ այս տարվա «գինը» 2 մլրդ 405 մլն դոլար է: Կրճատումը 13.7 տոկոս է:

Մեր վիճակագրությունը երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական նախնական 7 ցուցանիշ (կամ ցուցանիշների խումբ) է հրապարակում: Այդ յոթ ցուցանիշներից մեկը միջին անվանական աշխատավարձն է: Աշխատավարձի չափի հրապարակումը՝ հարկերը ներառյալ, արվում է հավանաբար այն պատճառով, որ այդպես աշխատավարձի չափն ավելի մեծ է: Կամ ավելի «պատկառելի»: Աշխատավարձի աճի թեման էլ մեր իշխանությունների հպարտանալու առիթներից է: Բայց այս անգամ աշխատավարձերի չափի թվերում մի հետաքրքիր «մանրուք» կա: Աշխատավարձի խմբում միանգամից երեք տվյալ է ներկայացվում: Նախ հրապարակվում է միջին անվանական աշխատավարձը:

Այս տարվա առաջին յոթ ամիսների տվյալներով՝ այն կազմել է 187 հազար 224 դրամ: Անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճը 5 տոկոս է: Բայց վիճակագրությունը նաև առանձին-առանձին ներկայացնում է միջին աշխատավարձը պետական և ոչ պետական հատվածներում: Հասկանալի է, որ պետական հատվածի միջին աշխատավարձը միշտ ավելի ցածր է եղել, քան տնտեսության ոչ պետական հատվածում: Այս տարվա յոթ ամիսների հաշվարկով աշխատավարձը ոչ պետական հատվածում կազմել է 197 հազար 603 դրամ: Եւ վերջին տարիներին առաջին անգամ ոչ պետական հատվածում ավելի ցածր ցուցանիշ է, քան արձանագրվել է նախորդ ամսին: Առաջին կիսամյակում աշխատավարձի միջին չափը 198 հազար 323 դրամ էր: Հետևաբար կարելի է ենթադրել, որ աշխատավարձերը մեր երկրում բարձրանում են, որովհետև բարձրանում են պետական ոլորտում աշխատողների աշխատավարձերը: Կոնկրետ այս տարվա աճը նախորդի համեմատ կազմել է 7.7 տոկոս:

Զուտ թվերով հունվար-հունիսին պետական ոլորտում միջին աշխատավարձը 162 հազար 11 դրամ էր: Իսկ հունվար-հուլիսին արդեն՝ 165 հազար 813 դրամ:
Այսպիսին են հունվար-հուլիսի մակրոտնտեսական թվերը»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:28
Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են, դուք մնալու եք գլխիկոր․ Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են,...
Աղբյուր` Panorama.am
20:14
Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը դարձել են անորակ կառավարման օրինակ․ Դանիելյան
ՀՀԿ ԵԿ Ղեկավար Հենրիխ Դանիելյանը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը...
Աղբյուր` Panorama.am
19:59
Հայաստանում քննարկվում է 1056 կայքերի արգելափակման հարցը
Այսօր տեղի է ունեցել Ինտերնետի կառավարման խորհրդի նիստ, որը նվիրված էր Հայաստանում արգելափակումների օրենքին։ Այս մասին հայտնում է ՏՏ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Սուրեն Մանուկյանի հայտարարությունը կալանավայրից՝ հատուկ վերանայման բողոք ներկայացնելու մասին
ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանը հայտարարություն է տարածել կալանավայրից։ Yerkir.am-ի փոխանցմամբ՝ հայտարարությունում...
Աղբյուր` Panorama.am
19:33
Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կայացել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության արտագնա նիստ
Դեկտեմբերի 27-ին «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
19:25
Առանց դեպքի վայրի զննության զոհված զինծառայողների դիերը դուրս են բերվել․ փաստաբան
 «Այս պահի ցուցմունքը ինձ համար ուշագրավ էր այնքանով, որքանով, որ տուժող կողմին հետաքրքրում էր, թե ո՞վ է եղել դեպքի օրը՝ զոհված...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ մեղադրանքն այսօր փոխվել է․ Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Հսկող դատախազի որոշմամբ՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ մեղադրանքն այսօր փոխվել...
Աղբյուր` Panorama.am
18:52
Հայաստանը 2,5 մլն դոլար կծախսի՝ պաշտպանվելու Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի արբիտրաժային գործով
Civilnet-ը գրում է․ «Հայաստանի կառավարությունը ավելի քան 2,5 մլն դոլար է ծախսելու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ)...
Աղբյուր` Panorama.am
18:45
Մատենադարանում բացվել է ավետարանիչների պատկերագրությանը և Սուրբ Ծննդյան թեմային նվիրված ցուցահանդես
Մատենադարանում բացվել է «Ավետող ձեռագրեր. Մատենադարանի սուրբգրային գանձարանը» ցուցադրությունը։  Մատենադարանի էջից...
Աղբյուր` Panorama.am
18:42
Հրաժարական տուր, գնա․ Կամենդատյանը՝ Ավինյանին
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը, անդրադառնալով Տիգրան Ավինյանի հոր ՝  ««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն...
Աղբյուր` Panorama.am
18:40
Ինչո՞ւ պետք է 5000 երեխու ջարդեիք, կnտnրեիք, նոր տայիք Արցախը. Անհետ կորած զինծառայողի հարազատ
«Ռազամաքաղաքական իշխանությունները բոլորն էլ իմացել են, որ այս հարցը պետք է այսպիսի ավարտ ունենա։ Բայց ինչի՞ գնով։ Մեր երեխաների՞»,-...
Աղբյուր` Panorama.am
18:27
Ֆրանսիական մամուլում հրապարակվել են Թուրքիայի նոր սերնդի ԱԹՍ-ները
Ֆրանսիական «Secret Defense» լրատվական կայքում հրապարակվել է թուրքական արտադրության  «Gökçe» և...
Աղբյուր` Panorama.am
18:11
2024 թ․-ին Հայաստանում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 14 դեպք, ՀՀ ԱՆ
2024 թ.-ի` հունվարից-դեկտեմբերի 25, ընթացքում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ընդհանուր թվով 2670 դեպք, որից 744-ը 0-18...
Աղբյուր` Panorama.am
17:55
Մեր երկրի կարևոր առաքելություն ունեցող անձինք` դիրք պահող, երկիր պահող մարդիկ են. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ուն եմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Երկար տարիներ, տարեվերջյան ամփոփումն իմ համար եղել է...
Աղբյուր` Panorama.am
17:41
Ամենապղտոր գլոբալիստական կենտրոնները տասնյակ տարիներ աճեցնում էին այսօրվա իշխանության թիմը. Լարիսա Ալավերդյան
Պաշտոնական Բաքուն Հաագայում երկու միջպետական արբիտրաժային հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի։ Նա միջազգային դատարան է հասցրել ինչ-որ հորինված...
Աղբյուր` Panorama.am
17:38
Բուք, մառախուղ, ձյուն. Հայաստանի ճանապարհների վիճակը
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ջերմուկի, Թալինի, Ապարանի, Արագածի, Գավառի տարածաշրջաններում, Սարավանի, Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Կոնվերս Բանկ. Համատեղ ուժերով՝ հեռավոր գյուղերի երեխաների համար
Ուրախ շոու, սիրելի հերոսներ, Ձմեռ պապ ու Ձյունանուշ և, իհարկե, նվերներ: Կոնվերս Բանկի աշխատակիցներն ու հաճախորդները հերթական անգամ Ձմեռ պապ են...
Աղբյուր` Panorama.am
17:15
AZAL-ը Ռուսաստանի քաղաքներ թռիչքներ չի իրականացնի
Ադրբեջանական ավիաուղիներ ընկերությունը թռիչքներ չի իրականացնի ռուսական ևս երեք քաղաքներ։ Այդ մասին հայտարարություն է տարածել ընկերությունը՝...
Աղբյուր` Panorama.am
16:41
Կալանավորվածների հրազատներից հանձնուքները կընդունվեն մինչև դեկտեմբերի 30-ը
Ի գիտություն կալանավորված անձանց և դատապարտյալների հարազատների
Աղբյուր` Panorama.am
16:28
«Յան լոջիստիքս» ՍՊԸ միջոցով ներմուծված առաքանիում հայտնաբերվել է շուրջ 430 գրամ «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց
Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն, Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության և...
Աղբյուր` Panorama.am
16:18
Արդյունաբերության, արտահանման և ներմուծման ցուցանիշները անկում են գրանցել. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-նոյեմբեր ամիսներին։ Այսպիսով՝...
Աղբյուր` Panorama.am
16:04
Աշտարակի ոստիկանները թմրանյութ պահելու դեպք են բացահայտել
Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով Աշտարակի համայնքային ոստիկանները դեկտեմբերի 24-ի առավոտյան ձերբակալել և բաժին են...
Աղբյուր` Panorama.am
16:03
Տոնական օրերին ճայթուկի օգտագործումը դառնում է մանկական վնասվածքների հիմնական պատճառներից մեկը
Մոտենում են Ամանորի տոները և երեխաների սիրելի զբաղմունքներից ու զվարճանքներից մեկը` ճայթուկի օգտագործումը արձակուրդի և տոնական տրամադրության...
Աղբյուր` Panorama.am
15:46
Վկա ենք երկրի բարձրագույն իշխանության անտարբեր վերաբերմունքին դեպի իր զինվորը, կամավորականը. Անհետ կորածի հարազատ
«Մենք եկել ենք՝ այդ մարդուն հարցեր ունենք տալու։ Ոչ էթիկա ունի՝ գա ու բարևի ծնողներին, ոչ տղամարդկություն, որ զանգով ասի՝ չեմ կարող իջնել։...
Աղբյուր` Panorama.am
15:45
Opel-ի բաժնետոմսերի գինը Ավինյանի հոր հայտարարությունից հետո. Արմեն Դարբինյանն է ստուգել բորսայի կայքը
Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Դարբինյանն Ավինյանի հոր խոսքերից հետո Նյու Յորքի Ֆոնդային Բորսայում ստուգել է Opel-ի բաժնետոմսերի գնի...
Աղբյուր` Panorama.am
15:19
Արհմիությունների կոնֆեդերացիան ողջունում է աշխատանքի տևողության կրճատումը
‹‹Աշխատել պետք է ոչ թե 12 ժամ, այլ գլխով››. Սթիվ Ջոբսի այս խոսքերով է սկսել հայտարարությունը Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ողբերգական դեպք Գառնիում
Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է մոխրացած դի:
Աղբյուր` Panorama.am
14:45
ՀՀԽ-ն հիմնավոր է համարում ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամերի վերաբերյալ ընկերությունների որոշումները
Հանրային հեռարձակողի խորհուրդն անդրադարձել է հանրային հնչեղություն ստացած՝ ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամին վերաբերող հարցին և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}