Բելառուսի իշխանությունները փչացնում են ռուս լրագրողների անձնագրերը
Բողոքի ցույցերի լուսաբանման ընթացքում Բելառուսից վտարված ռուս լրագրողների անձնագրերը Ռուսաստանում անվավեր են ճանաչվել, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով ՌԴ ՆԳՆ-ին։
Ինչպես հայտնել է նախարարությունը, ռուսական անձնագրերում դրոշմավորվել է հանրապետություն մուտքի արգելք՝ հնգամյա ժամկետով: Այս նշանները նախատեսված չեն Ռուսաստանի իրավական կանոնակարգերով, ինչը հանգեցրել է փաստաթղթերի չեղյալ հայտարարմանը:
Նշվում է, որ Ռուսաստանի Կառավարության որոշման համաձայն «Ռուսաստանի Դաշնության քաղաքացու անձնագրին վերաբերող կանոնակարգը հաստատելու, Ռուսաստանի Դաշնության քաղաքացու անձնագրի նմուշի ձևը և նկարագրությունը հաստատելու մասին» օրենքով արգելվում է անձնագրում գրառումներ կատարել, որոնք նախատեսված չեն սույն հրամանագրով:
Ներքին գործերի նախարարությունը նաև պարզաբանել է, որ լրագրողները պատասխանատվության չեն ենթարկվելու փաստաթղթերը վնասելու համար, քանի որ նրանք մեղավոր չեն կատարվածի համար:
Հարակից հրապարակումներ`
- Ձերբակալություններ, ընդդիմադիրների և իշխանականների իրականացրած ակցիաներ. ցույցերի 17-րդ օրը Բելառուսում
- ԵՄ-ը քննարկում է բելառուսցի 15-20 պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը
- Որո՞նք էին Արևմուտքի, Ռուսաստանի և Թուրքիայի նպատակները Բելառուսում