Լիտվայի ԱԳՆ-ն Բելառուսի 118 պաշտոնյայի պատժամիջոցների ցուցակում է ընդգրկել
Բելառուսի ավելի քան հարյուր պաշտոնատար անձի, ներառյալ՝ հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Լիտվան ընդգրկել է այն անձանց նորացված ցուցակում, որոնց դեմ Վիլնյուսը մտադիր է պատժամիջոցներ կիրառել:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է Արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյաչիուսի խորհրդական Ռասա Յակիլաիտեն:
«Լիտվայի Արտաքին գործերի նախարարությունը ներքին գործերի նախարարությանը ուղարկել է ճշգրտված ցուցակ, որում ընդգրկված են 118 հոգի, այդ թվում՝ Նախագահ Լուկաշենկոն»,- ասել է նա:
Սա Բալթյան այս հանրապետության պատժամիջոցների ցուցակի երկրորդ տարբերակն է: Նախնական ցուցակը Լուկաշենկայի հետ միասին, ընդգրկում էր 32 հոգի, ովքեր ըստ Վիլնյուսի, ներգրավված են Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքների կեղծմանը և ցուցարարների դեմ ուժի ոչ արդարացված գործածությանը:
Արտաքին գործերի նախարարությունն այն օգոստոսի 19-ին էր ներկայացրել Ներքին գործերի նախարարության հաստատման: Հաջորդ օրը Վարչապետ Սաուլիուս Սքվերնյալիուսն ասել էր, որ կան տեխնիկական խնդիրներ, որոնց լուծումից հետո նոր ցանկը կարող է հայտարարվել հինգշաբթի կամ ուրբաթ: Սակայն գործընթացն երկարացել էր:
Ցուցակում ընդգրկված անձանց կարող են արգելել մուտք գործել Լիտվա և եթե նրանք ակտվիվներ ունեն այդ երկրի ֆինանսական հաստատություններում, ապա դրանք կսառեցվեն:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին