ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ծնողական ժողով է հրավիրել
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ծնողական ժողով է հրավիրել նշելով, որ կարևոր զրույց ունի ծնողների հետ։
«Մարտի 12-ից ըստ էության դպրոցները փակ են։ Մենք ձեռնամուխ եղանք շատ բարդ փոփոխությունների, բայց համակարգը ՝ ծնողները, ուսուցիչները դրական արձագանքեցին և մենք անցանք հեռավար կրթության ապահովման կրթության շարունակականությանը»,- ասաց նախարարն ու անդրադարձավ նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ առաջացած խնդիրներին.
«Ծնողները ցանկանում էին, որ դպրոցները բացվեին, և այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկվեցին։ Ոչ պաշտոնական հարցման ընթացքում ծնողների 80 տոկոսը կարծիք էր հայտնել, որ պատրաստվում են երեխաներին տանել դպրոց ՝ բացման դեպքում։ Հիմա կարծում եմ, որ ավելի մեծ կլինի ցանկացողների թիվը , քանի որ ունենք «Քովիդ»-ի թվերի անկում։ Մենք չենք ուզում վտանգել մեր քաղաքացիների առողջությունը։ Ինչը նշանակում է, որ պետք է հոգ տանենք մեր քաղաքացիների՝ դպրոցականների, ուսուցիչների առողջության և կյանքի համար, զուգահեռ ապահովենք նաև կրթական գործընթացը»։
Անդրադառնալով սահմանված կանոններին,Հարությունյանը նշեց, որ կիրառվել են պարետատան կողմից սահմանված կանոնները, դրանից ավելի գործընթաց իրենք չեն իրականացրել։Այն է ՝ախտահանում, սոցիալական հեռավարության պահպանում և դիմակների կրում։
«Մենք տեսնում ենք , որ դիմակների հետ կապված կան որոշակի անհանգսություններ, նաև շահարկումներ՝ ծայրահեղից մինչև քաղաքական շահարկումներ․․․Մենք այս կանոնները պահում ենք և արձանագրում, որ վիրուսը չենք տարածում։ Ուսումնասիրությունների մեծ մասը ցույց է տալիս, որ երեխաներն ասիմպտոմ են հիվանդանում, շատ փոքր տոկոսն է այլ ելքով հիվանդանում։ Այս կանոնների պահպանման դեպքում 95 տոկոսով ապահովագրում ենք վիրուսի տարածումից»,-ասաց Հարությունյանը։
Ծնողների այն մտավախությանը,որ երեխաները չեն կարող երկար դիմակ կրել, նախարարը հետևյալ կերպ արձագանքեց․
«Մենք դասացուցակն այնպես ենք կազմել, որ երեխաները համեմատաբար նախորդ ուսումնական տարվա կարճ են մնալու դպրոցում։ Տարրական դպրոցում մինչև 3 ժամ է, միջինում ՝ 3-4 ժամ և ավագում՝ մինչև 5 ժամ։ Մենք ուսումնասիրում ենք նաև ԱՀԿ-ի կողմից ցուցումները երեխաների դիմակների կրման կարգը։ 0-6 տաեկան երեխաների դիմակ կրելը չի խրախուսվում ԱՀԿ-ի կողմից, 6-11 տարեկան երեխաների համար որոշակի պայմաններ են առաջ քաշվում ՝ ընդհանուր սանիտարահիգիենիկ պայմանների հետ։ Մենք հետևում ենք իրավիճակին և նաև առաջարկություններ ենք անում՝ կանոնների ուժեղացման-թուլացման հետ։ Ծնողներին պետք է տեղեկացնեմ, որ իրավիճակով պայմանավորված մենք ամեն շաբաթ կարող ենք փոփոխություններ ունենանք»։
Նախարարը նաև նշեց, որ իր համար տարօրինակ է ծնողների քամահրական վերաբերմունքը։Բոլոր դեպքերում կոչ է անում ծնողներին հետևել երեխաների անձնական իրերին՝ ախտահանել դրանք, նաև ամեն օր ջերմաչափել տանը՝ և եթե ջերմություն է նկատվում, ապա չուղարկել դպրոց։