Լավրովը շեշտել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի՝ պատերազմի դադարեցման դրույթը
«Մեր ընդհանում տրամադրվածությունն այն է, որ կարգավորման գործընթացը շարունակվի, դրա համար կարևոր է ապահովել անհրաժեշտ մթնոլոտը, որպեսզի ձևավորվի կայուն պայմաններ»,-Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհան Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտնեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Նա գտնում է, որ բանակցությունները չպետք է լինեն լոկ բանակցությունների համար, այլ պետք է նպատակաուղղված լինեն ղարաբաղյան հիմնահարցի խաղախ կարգավորմանը: Նա շեշտեց, որ ՌԴ-ն՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, մշտապես կնպաստի նման պայմանների ստեղծմանը:
Ջեյհան Բայրամովը հայտնեց, որ իրենք ակնկալում են Ռուսաստանի ակտիվ դերակատարությունը հայ-ադրբեջանական-ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ:
Ադրբեջանի ԱԳ նախարարը ցավով արձանագրեց, որ հակամարտության կարգավորման ուղղությամբ առաջընթաց չի դիտարկվում: Ներկայացնելով ԼՂՀ հիմնախնդրի վերաբերյալ Ադրբեջանի անփոփոխ դիրքորոշումը՝ Բայրամովն անցավ հուլիսյան դեպքերին և փորձեց հավաստիացնել, որ Հայստանը փորձել է գրավել ադրբեջանական տարածքները:
Վերջինս նկատեց, որ միջադեպը տեղի է ունեցել հայ-ադրբեջանական պետական սահմանի Թովուզի հատվածում, որը շատ հեռու է ղարաբաղյան հակամարտության գոտուց և այդ տարածքով անցնում է նավթի և գազի արտահանման խողովակաշարերը:
Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը հայտարարեց, որ իր երկիրը պահպանում է կառուցողական դիրքորոշումը՝ չնայած կորցրել է իր տարածքի 20 տոկոսը:
«Ադրբեջանը 30 տարի գտնվում է բանակցությունների սեղանի շուրջ և մենք հավատում ենք, և կողմնակից ենք հակամարտության քաղաքական լուծմանը»,-հայտնեց Բայրամովը և շտապեց ավելացնել, որ այն պետք է արվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 4 բանաձևերի հիման վրա:
Սերգեյ Լավրովը համաձայնեց, որ պետք է առաջնորդվել միջազգային հանրության կողմից ընդունված որոշումներով, այդ թվում նաև՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերով, որոնցով սահմանվում էին անհապաղ լուծվող խնդիր՝ պատերազմի դադարեցումը, ներառյալ նաև հետագա փուլերում հիմնախնդրի խաղաղ կարգավորման նպատակով մշակված բանակցությունների չափանիշները: ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրեց, որ այդ չափանիշները մշակվել է ԵԱՀԿ շրջանակներում, որտեղ ձևավորվել է Մինսկի խումբը և որի համանախագահներն են հանդիսանում ՌԴ-ն, ԱՄՆ-ը և Ֆրանսիան:
«Երկու կողմի հետ մշակվել է մի շարք փաստաթղթեր՝ մոտեցումների տարբեր մասնավորեցմամբ, և խնդիրները պետք է լուծվեն այն սկզբունքների վրա, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի կանոնադրության մեջ և ԵԱՀԿ Հելսինկայն եզրափակիչ խարտիայում»,- հայտարարեց Սերգեյ Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարը հայտնեց, որ կան մի շարք փաստաթղթեր, որոնց տակ համանախագահների հետ միասին կան Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և նախարարների ստորագրությունները. «Որտեղ՝ թեկուզ ընդհանու գծերով բայց ամրագրված է կարգավորման համալիր մոտեցում, որը արդյունքում մեզ պետք է դուրս բերի այս հիմնախնդրի վերջնական լուծմանը»:
Ադրբեջանցի լրագրողը հարցերց, թե արդյո՞ք պահպանվում է բանակցությունների շարունակման բազան և ինչպե՞ս մեծացնել դրանց արդյունավետությունը:
«Բավականին լուրջ բազա է մշակված և տխուր կլիներ այն կորցնել: Նման փորձեր, ցավոք, մենք տեսել ենք՝ ներառյալ նաև բանակցային կազմի փոփոխությունը, որը համանախագահների կողմից անընդունելի է և մենք այդ մասին հրապարակայնորեն հայտնել ենք: Ավելի ինտենսիվ բանակցություններն, իհարկե, չեն խանգարի: Համանախագահները պլանավորել էին հաջորդ ամիս այցելել տարածաշրջան, Բաքու և Երևան:
Նախատեսվել էր նաև որոշակի փուլում համանախագահների միջոցով կազմակերպել ԱԳ նախարարների հանդիպում: Այդ պլանները իրականացնելու համար պետք է կարգավորել իրավիճակը՝ դադարեցնելով որևէ միջադեպ՝ արդեն ոչ թե Ղարաբաղում և նրա շրջանում, այլ անմիջականորեն ադրբեջանա-հայկական սահմանին: Մենք հույս ենք հայտնում, որ այն ինչ կատարվեց հուլիսին, այլևս չի կրկնվի, և մյուսների հետ՝ Ադրբեջանի և Հայաստանի բարեկամ երկրների հետ ամեն կերպ դրան կնպաստենք»,- պատասխանեց Լավրովը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան