Մոսկվայում հեղեղվել է Տրետյակովյան պատկերասրահը
Մոսկվայում հորդառատ անձրևը լցվել է Կրիմսկի Վալ փողոցի վրա գտնվող Տրետյակովյան պատկերասրահի շենք: Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Ականատեսները թանգարանից լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակում:
Կադրերում երևում է, որ շենքի տանիքից արտահոսք է եղել, հատակին ձևավորվել են ջրի կոտակումներ:
Աշխատակիցները դուրս են բերել այցելուներին և փորձում են փրկել ցուցանմուշները: Տրետյակովյան պատկերասրահի մամուլի ծառայությունից վստահեցրել են, որ բոլոր տարհանված հյուրերին կտրամադրվի մեկ այլ այցի անվճար տոմսեր:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա