Ուկրաինան փակում է մուտքը օտարերկրացիների համար
Ուկրաինայի կառավարությունը մտադիր է մինչև սեպտեմբերի վերջ փակել պետական սահմանը օտարերկրացիների համար։Վկայակոչելով վարչապետ Դենիս Շմիգալի խոսքը՝ փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
Նա նշել է, որ այդ որոշումը կապված է կորոնավիրուսային վարակի տարածման հետ:
«Հիվանդության դեպքերի մակարդակի հետ կապված մենք պետք է քայլեր ձեռք առնենք՝ պաշտպանելու մեր հայրենակիցներին և պատասխանատվություն ցուցաբերելու մեր արտասահմանյան գործընկերների նկատմամբ», - ասել է Կառավարության ղեկավարը:
Միայն նրանց է թույլատրվելու երկիր մուտք գործել, ովքեր ունեն բնակության թույլտվություն կամ միջազգային կամ մարդասիրական առաքելությունների անդամ են։
Վերջին տվյալների համաձայն, Ուկրաինայում, ընդհանուր առմամբ, մոտ 110 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով, մահացել է 2,354 հիվանդ: Այսօր Կառավարությունը նաև մինչև նոյեմբեր երկարաձգել է կարանտինային ռեժիմը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա