Ռուսաստանցիների 77%-ը բացասաբար են վերաբերվում մարդկանց չիպավորմանը
Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈւՀԿ) հարցման արդյունքների համաձայն, մարդկանց չիպավորման նկատմամբ բացասական վերաբերմունք է ցուցաբերել ռուսաստանցիների մեծ մասը, ովքեր լսել են այդ մասին: Հարցման տվյալները փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Ուսումնասիրության արդյունքների համաձայն, ռուսաստանցիների 77% -ը, ովքեր լսել են մարդկանց չիպավորման գաղափարի մասին, տարբեր աստիճանի բացասական վերաբերմունք ունեն դրա վերաբերյալ: 54%-ը միանշանակ բացասական է վերաբերվում, 11%-ը անտարբեր է այդ թեմայի նկատմամբ, իսկ 8%-ը դրական է գնահատում այն, 4%-ը դժվարացել է պատասխանել:
Ռուսաստանցիների 54%-ը կարծում են, որ առանց իրենց իմացության չիպավորման հավանականությունը անհնար է, 42%-ը հակառակ կարծիքն է հայտնել, 5%-ը դժվարացել է պատասխանել:
Հարցվածների 52%-ը ավելի շատ չի վախենում առանց իր իմացության չիպավորումից, 45%-ը վախենում են, 3%-ը դժվարանում է պատասխանել:
«ՀԿՈւՀԿ-Սպուտնիկ» համառուսաստանյան նախաձեռնության հարցումն անցկացվել է օգոստոսի 1-ին: Մասնակցել են 18 և ավելի տարիքի 1.6 հազար ռուսաստանցի: Հարցման եղանակը հեռախոսային հարցազրույց է եղել: Նման հարցումների սխալի առավելագույն չափը չի գերազանցում 2.5%-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան