Դատարանը չի վերականգնել Պոլանսկուն Կինոարվեստների ակադեմիայի կազմում
Լոս-Անջելեսի շրջանի գերագույն դատարանը հրաժարվել է վերականգնել ռեժիսոր Ռոման Պոլանսկուն Կինոարվեստների ակադեմիայում: Ռեժիսորը հայցը ներկայացրել էր դեռ 2019 թվականին: Պոլանսկին հայտարարել էր, որ իրեն հեռացրել են կազմակերպությունից առանց զգուշացման և ընթացակարգերի պահպանման, որոնք ներառված են կանոնակարգում:
«Ակադեմիան ոչ օբյեկտիվ է վարվել, չարաշահելով ամեն ինչ գաղտնի թողնելու հնարավորությունը, նաև չի կարողացել գործել այնպես, ինչպես սահմանված է օրենքով: Հեռացնելու մասին որոշումը հիմնված չէ ստացված տվյալների վրա, իսկ ակադեմիայի տվյալները հիմնված չեն ապացույցների վրա»,- news.ru-ի հաղորդմամբ՝ նշված է ռեժիսորի միջնորդության մեջ:
Դատավորը եկել է եզրահանգման, որ ակադեմիան վարվել է ըստ օրենքի՝ հաշվի առնելով Պոլանսկիի համբավը: Ռեժիսորի պաշտպանները հայտարարել են, որ չեն բողոքարկի վճիռը, և ընդհանուր առմամբ նրան չի հետաքրքրում այդ կազմակերպության անդամությունը: Ռեժիսորի հայցը սկզբունքային բնույթ է կրել:
Հարակից հրապարակումներ`
- Ռոման Պոլանսկին չի մասնակցել «Սեզարին»
- Ռոման Պոլանսկու շուրջ առաջացած սկանդալը «Սեզարը» թողել է առանց կինոակադեմիկոսների
- Ռոման Պոլանսկու ֆիլմի պրեմիերան չի կայացել
- Փարիզում ֆեմինիստները խափանել են Պոլանսկու ֆիլմի պրեմիերան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա