Թանգարաններին նվիրատվություն՝ ԿՈՎԻԴ-19-ի հետևանքների չեզոքացման ծրագրի շրջանակներում
Օգոստոսի 28-ին «Իմ Հայաստան» ծրագիրը ՀՀ ԿԳՄՍՆ-ի, ԻԿՕՄ Հայաստանի և ՌՕՔԵՄՓ կենտրոնիհետ համատեղ կիրականացնի «Թանգարանների և արգելոց-թանգարանների ԿՈՎԻԴ-19-ի հետևանքների չեզոքացման ծրագրի»նվիրատվության միջոցառումը՝ ԿՈՎԻԴ-19-ի արդյունքում առաջացած մարտահրավերները մեղմելու և հաղթահարելու նպատակով:
Այս մասին հայտնում են միջոցոցառման կազմակերպիչները։
ԿՈՎԻԴ-19 համաճարակը զգալիորեն ազդել է Հայաստանի մշակութային ժառանգության և զբոսաշրջության ոլորտների վրա, և 2020 թվականի մարտի 16-ից երկրի թանգարանները փակել են դռները այցելուների առաջ: Հինգ ամիս է, ինչ թանգարանները դադարեցրել են այցելուների ընդունելությունը և հանրության հետ հաղորդակցվել ենմիայն թվային հարթակների միջոցով: Թեև որոշ թանգարաններ կարողացան հաղթահարել թվային մարտահրավերը, սակայն բոլորը չեն կարողացել՝ հաճախ սարքավորումների պակասի կամ թվային հարթակներում աշխատելու բավարար հմտությունների բացակայության պատճառով:
Ծրագրի առաջին փուլով աջակցությունն ուղղվում է ՀՀ 5 մարզերի՝ Շիրակ, Լոռի, Տավուշ, Վայոց Ձոր և Սյունիք, 36 թանգարաններին ու արգելոց-թանգարաններին։ Մարզերի ընտրությունը պայմանավորված է «Իմ Հայաստանի» կողմից ծավալվող գործունեության աշխարհագրությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա