«Թուրքերն անչափահաս երեխային ծեծել են». բողոքի ակցիա՝ Ախալքալաքում
Երեկ Ախալքալաքի ոստիկանության շենքի դիմաց Թորիա գյուղի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել։ Նրանք պահանջել են ազատ արձակել Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղի արոտավայրերում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով ձերբակալված երեք երիտասարդներին, որոնց նկատմամբ նախօրեին դատարանը որպես խափանման միջոց է ընտրել նախնական կալանքը:
«Մենք ուզում ենք, որ մեր տղաներին բաց թողեն: Մեզ ասել էին, որ բաց կթողեն, բայց բանից պարզվում է 2 ամիս կալանքի տակ են թողնելու: Մեր պահանջն է, որ ազատ արձակեն երիտասարդներին, որովհետև իրենք անչափահաս երեխայի են պաշտպանել: Խոտհունձի ժամանակ խնդիր է առաջացել, թուրքերը հարձակվել են մեր վրա: Թուրքերն անչափահաս երեխային ծեծել են»,- Jnews-ի հետ զրույցում ասել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:
Թորիա գյուղի բնակիչները նշել են, որ օգոստոսի 23-ի ծեծկռտուքի մասնակիցներն ազատ շրջում են Նինոծմինդայում:
«Ամբողջ շրջանում, բոլորը նշում են, որ թուրքերն իրենց նեղում են: Թող երկու շրջանը ոտքի կանգնի, այս խնդրին պետք է լուծում տրվի, թե չէ մի գյուղը բան չի փոխի: Ընտրության ժամանակ ասում են՝ ու՞ր են թորիացիները, դե հիմա թող գան պաշտպանեն: Ավազակապետն ազատ շրջում է Նինոծմինդայում»,- ասել է բողոքի ակցիայի մասնակիցներից Խաչատուրը:
Թորիա գյուղի բնակիչներն Ախալքալաքի ոստիկանության շենքի դիմացից հեռացել են պայմանով, որ 4-5 օրից տղաներին ազատ կարձակեն, իսկ հակառակ պարագայում թորեացիներն այլ քայլերի կդիմեն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղի բնակիչների և եկվոր ադրբեջանցիների միջև կռիվ է եղել: Եկվորներն իրենց ոչխարներին արածեցրել են գյուղացիներին պատկանող քաղելավայրերում, իսկ գյուղացիները դուրս են քշել անասուններին, որից հետո սկսվել է ծեծկռտուք:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել ՔՕ-ի 126-րդ հոդվածի առաջին պրիմա մասով, բ և գ ենթակետրով՝ բռնություն, ինչպես նաև ՔՕ-ի 225-րդ հոդվածի երկրորդ մասով՝խմբակային բռնութ յան կազմակերպում, ղեկավարում և այդ ամենին մասնակցություն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա