Արման Ղուկասյան. Չպետք է լինենք այն պետությունը, որը ճգնաժամի ժամանակ օրվա կուրսով է շարժվում
«Այս համավարակն առաջիկայում չի ավարտվելու։ Մեծ խնդիր կա, թե ինչ ենք անելու հետո, որն է լինելու պետության քաղաքականությունը, երկարաժամկետ ռազմավարության մասին պետք է խոսք լինի»,- «Հանուն սոցիալականարդարության» կուսակցության նախաձեռնած «Պետության սոցիալական քաղաքականությունը համավարակի ժամանակ. արդյոք այն բխում է քաղաքացիների շահերից» խորագրով քննարկմանն ասաց կուսակցության ղեկավար Արման Ղուկասյանը։
Ըստ նրա, պետք է լինի կոնսենսուս, ազգային մոբիլիզիցա, ինչի կոչն իրենք արել են։ Նրա կարծիքով, ճգնաժամերի ժամանակ բոլոր ուժերը պետք է միավորվեն, բոլորի մտավոր ռեսուրսներն օգտագործեն՝ որոշակի լուծումների հասնելու համար։
«Ճգնաժամերի ժամանակ ամենակարևորն այն է, որ արդար բաշխվի պետական բյուջեն։ Սոցիալական արդարության կարևոր սկզբունքներից է։ Կարծում ենք՝ այս ճգնաժամի ժամանակ այդքան էլ հասցեական չեղավ բյուջեի բաշխումը։ Շատ մարդիկ, ովքեր պետք է ստանային օժանդակություն, դրա կարիքն ունեին, ինչ-որ բյուրոկրատական մեխանիզմների պատճառով չեն կարողացել ստանալ աջակցություն։ Աջակցությունը նվազագույն չափ էր կրում, բայց պետք է ավելի հասցեական լիներ, ամենաշատ տուժած թիրախային ոլորտներին տրամադրվեր, ոչ թե կարճաժամկետ ճգնաժամի տրամաբանության շրջանակներում բաշխել»,- ասաց Ա.Ղուկասյանը։
Ըստ նրա, Հայաստանում պաշտոնյաների մոտ կարծիք կար, որ ճգնաժամը տևելու է 1-2 ամիս, մինչդեռ միջազգային փորձագետների գնահատականներին հետևելով՝ կարելի էր կռահել, որ սովորական ճգնաժամ չէ, կարող է ունենալ տարբեր բացասական էֆեկետներ։
«Այս ճգնաժամի ազդեցությունը դեռ երկար է լինելու մեր կողքին, իր բացասական գործն է անելու։ Որպես քաղաքական ուժ՝ կոչ ենք անում առողջ քաղաքական, հասարակական ուժերին մի կողմ դնել իրենց ամբիցիաները, սկսած իշխանությունից, լծվեն պետության փրկման, տնտեսության կայունացման գործին։ Սա շատ կարևոր է։ Չպետք է լինենք այն պետությունը, որը ճգնաժամի ժամանակ օրվա կուրսով է շարժվում, այլ այն պետությունը, որը նախօրոք պատրաստ է ճգնաժամին և այս ճգնաժամի օրինակով կկարողանա հետագայում պետության ավելի ճիշտ կառավարում ապահովել»,- ասաց «Հանուն սոցիալականարդարության» կուսակցության նախագահ Ա. Ղուկասյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան