ԵՄ արտգործնախարարները Նավալնիի միջադեպի ֆոնին կքննարկեն Ռուսաստանի հետ հարաբերությունները
Օգոստոսի 27-28-ը Բեռլինում կայանալիք հանդիպումների ժամանակ ԵՄ արտաքին գերատեսչությունների ղեկավարները կխոսեն Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին՝ բլոգեր Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին: Այս մասին հայտարարել է արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
«Մենք կքննարկենք նաև Ռուսաստանի հետ հարաբերությունները, սա բարդ խնդիր է»,- ասել է քաղաքական գործիչը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին ինքնաթիռը, որով Նավալնին մեկնում էր Մոսկվա, շտապ վայրէջք էր կատարել Օմսկում, որտեղից բլոգերը տեղափոխվել էր հիվանդանոց: Օգոստոսի 21-ին բժիշկները հայտարարել են, որ հիմնական ախտորոշումը նյութափոխանակության խանգարումն է: Այս պահին Նավալնին կոմայի մեջ է, նրան տեղափոխել են Գերմանիա:
Հարակից հրապարակումներ`
- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ակնկալում է Նավալնիի հետ կապված գործի թափանցիկ հետաքննություն
- Դուման կստուգի Նավալնիի հետ կապված իրավիճակը ՝ արտաքին սադրանքների մասով
- Գերմանական կլինիկան չեղարկել է մամուլի ասուլիսը՝ Նավալնիի առողջականի վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին