Քաղաքական 13:38 27/08/2020 Հայաստան

Էլինար Վարդանյան. Հեղափոխությունը կորցրել է իր մարդկային դեմքը

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը հերթական հոդվածում գրում է. 

«Բոլոր իշխանությունների ամենամեծ խնդիրները սկսում են այն ժամանակ, երբ կտրվում են հանրությունից, փակվում սենյակներում, կայացնում արհեստական, սինթետիկ որոշումներ, որոնք նույնքան կտրված են իրականությունից։

Դժվար էր 2018-ին պատկերացնել, որ հեղափոխական քաղաքապետը չի ունենա ամենօրյա սովորություն շրջել Երևանով, շփվել մարդկանց հետ, անձամբ մտնել բակերը, տեսնել խնդիրները, իր աչքով տեսներ հնարավոր շինթույլտվությունների վայրերը։ Մի խոսքով լիներ մարդկանց քաղաքապետ։

Քաղաքի հետ կապված խնդիրների, բողոքների ժամանակ Երևանի առաջին պատասխանատուն այլևս շատ հազվադեպ է հայտնվում առաջին գծում։ Երևանը աշխարհի եզակի քաղաքներից է, որի քաղաքապետն այդպես էլ չհայտնվեց հակավիրուսային արշավի առաջին դիրքերում։ Նա նաև բացակայում է ուսումնական տարվա նախաշեմին, երբ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հաստատությունները այս բարդ իրավիճակում պետք է նախապատրաստվեն դասապրոցեսին։ Նա դարձել է սինթետիկ քաղաքապետ. Հայկ Մարությանը Նիկոլի և իր աշխատասենյակի քաղաքապետն է։ Իսկապես ցավալի է, որովհետև նա ստացել է երևանցիների զգալի ձայները։

Իր նախորդ կյանքում դավանած սկզբունքներին հենց այդ պատճառով է նա հեշտությամբ դավաճանում. Քաղաքապետը չկա,  երբ մարդիկ բողոքում են իրենց բակում վեր խոյացող բարձրահարկերի շինթույլտվություններից, Ֆիրդուսի կառուցապատման նախագծերից։ Չկա այն էնտուզիազմը, որով քաղաքապետն ընտրվելուց անմիջապես հետո անձամբ մասնակցում էր բոլոր միջոցառումներին, ընդհուպ մինչև ապօրինի շինությունների քանդման պրոցեսին։ Քաղաքապետն այլևս չի շրջում Երևանի փողոցներում, չի հանդիպում քաղաքացիներին, անմիջական շփումները փոխարինվում են փակ սենյակներում վարչության պետերի հետ խորհրդակցություններով։ Իսկ արդյունքում կայացվում են ոչ կենսունակ, սինթետիկ որոշումներ։

Սինթետիկ պաշտոնյայի բացառիկ օրինակ  է Արայիկ Հարությունյանը. նա կարծես բոլորովին այլ իրականությունում է ապրում։ Սեպտեմբերին վերսկսվող դասապրոցեսին վերաբերող ուղեցույցը  արհեստական փաստաթղթի համաշխարհային գլուխգործոց է։ Փակվել է իր աշխատասենյակում, աշխարհի հետ շփվում է տեղակալի միջոցով։  Իրական մարդը, իրական նախարարը ամռան ընթացքում  հատ- հատ կարող էր լինել դպրոցներում՝  ուսումնասիրել, գնահատել յուրաքանչյուր դպրոցի հնարավորությունները։ Ի վերջո անհրաժեշտ էր գոնե մեկ անգամ ոտք դնել ողջ ամռան ընթացքում ամայացած դպրոցներ, տանել նախապաստաստական աշխատանքներ։ Կրթության նախարարն այլևս նույն էնտուզիազմով մուտք չի գործում դպրոցներ, այնպես, ինչպես դա անում էր 2018-ին,  հետնամուտքից՝ դարի կաշառքը հայտնաբերելու համար։ Հիմա նախարարն ընդհանրապես չի մտնում դպրոց։ Այլապես լավ կհասկանար, որ այդ ուղեցույցը կենսունակ չէ, այն պարզապես սեփական պատասխանատվությունը այլոց վրա բարդելու միջոց է։Նախարարը լիներ դպրոցներում հաստատ չէր ծնվի այդ կեղծ փաստաթուղթը, որը ոչ մի շանս չունի աշխատելու։

Ընդհանրապես սինթետիկ է դարձել ողջ  Իմ քայլի խմբակցությունը։ Տպավորություն է, որ նրանց միակ առաքելությունը Նիկոլին չզայրացնելն է։ Իսկապես դժվար է պատկերացնել, որ հեղափոխական թիմը այդքան կարճ ժամանակում կդառնա այդքան սինթետիկ միավոր։ Նրանցից շատերը մինչ պատգամավոր ընտրվելը ներկայացնում էին որոշակի միկրոմիջավայր։ Այսօր կապն այդ միջավայրի հետ կտրվել է։ Դա է նաև պատճառը, որ առանց հանրային պատշաճ քննարկումների, անց են կացվում օրենքներ, որոնց դեմ նախկինում հենց իրենք կպայքարեին։ Այդ օրենքների մի մեծ մասը վերաբերում է ողջ բնակչությանը և պետական կարևորագույն ինստիտուտներին և ազդելու է պետության ու քաղաքացիների կյանքի վրա՝ ամենաուղիղ կերպով։

Բայց արհեստական, սինթետիկ կառավարման դեպքում դա քչերին է անհանգստացնում։ Նրանք շատ հանգիստ են ուրանում իրենց նախկին սկզբունքները, իրենց պայքարի նախկին թեմաները։
Երբ իշխանությունները փակվում են իրենց սենյակներում, մարդկանց հետ շփվում են լայվերի և ֆեյսբուքյան գրառումների միջոցով, որոշումներն էլ դառնում են ոչ կենսունակ։ Եվ որքան էլ վարչապետը հանրության հետ անմիջական շփման տպավորություն թողնելու համար տարբեր սրճարաններից ընտանեկան լուսանկարներ հրապարակի, բոլորն էլ գիտեն, որ թե ինչպես են բեմադրվում այդ լուսանկարները, ինչպես են մինչ այդ սրճարանները ազատվում անվտանգության աշխատակիցների կողմից։ Դա հարցի լուծում չէ։ Իսկապես վարչապետին անձնական երջանկություն եմ մաղթում, բայց բեմադրված երջանիկ ֆոտոները մի տեսակ շատ են արհեստական։ Փաշինյանի շատ քայլերն են արդեն աչքի ընկնում միայն իրենց սինթետիկությամբ։

Մենք առերեսվում ենք ոչ կենսունակ կառավարման փաստին։ Սինթետիկ կառավարումը ամենուր է։ Արդյունքում ընդունվում են փնթի, մակերեսային, արհեստական որոշումներ՝ բովանդակությունից մինչև կիրարկման մեխանիզմներ, դրանք հեռու են իրական կյանքից, իրական քաղաքացուց ։ Գուցե ոչ  միտումնավոր, բայց կառավարական ամենակարևոր աշխատասենյակներից  հասարակությունը ստանում է սինթետիզմի անդադար չափաբաժիններ։ Հեղափոխությունը կորցրել  է իր մարդկային դեմքը։ Ամեն ինչ շատ արհեստական է»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am
23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
23:02
Ինչ տեսքով է Աննա Հակոբյանը մասնակցել Ալեն Սիմոնյանի ծննդյան արարողությանը
Աննա Հակոբյանը Ինստագրամի իր էջի սթորի բաժնում է կիսվել լուսանկարների նոր շարքով: Ամենայն հավանականությամբ դրանք արվել են հունվարի 5-ին,...
Աղբյուր` Panorama.am
22:44
Շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել ԱԱԾ-ի կողմից.Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր...
Աղբյուր` Panorama.am
21:55
ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին արտասովոր տեղաշարժեր չի գրանցել
ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունից հայտնում են. «ԵՄ առաքելության պարեկային խմբերը հայտնել են, որ իրավիճակը հայ-ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}