«Կամք». Համապետական ծնողական ժողովի ժամանակ Արայիկ Հարությունյանը որոշեց խաբել, մանիպուլացնել և պառակտել հանրությանը
Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական հախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որում նշված է. «ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպված համապետական ծնողական ժողովի ժամանակ Արայիկ Հարությունյանը որոշեց խաբել, մանիպուլացնել և պառակտել հանրությանը: Սակայն նրա արածներն ու անելիքները քննարկելն արդեն անիմաստ է, որովհետեւ մեր որոշումներին և նպատակներին արդեն գերադասվում է փողոցներում եւ առցանց արտահայտվող հայության կամքը: Ժողովուրդն իր խոսքն ասել է` նա չի վստահում Լանզարոտեի կոնվենցիա պաշտպանող և հայկականը նսեմացնող Արայիկ Հարությունյանին ու նրա կողմնակիցներին:
Ուստի` Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը 2020 թվականի օգոստոսի 18-ին կոչ էր ուղղել համայն հայությանը` մեկ մարդու նման միանալ «ԿԱՄՔ»-ի պահանջներին, որոնցից գլխավորն է՝ հայ ժողովրդի կատարյալ անվստահությունը վաստակած ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունկանի հրաժարականը:
Մենք սկսել ենք անժամկետ բողոքի ակցիաներ, որի շրջանակներում բոլոր արժանապատիվ հայերին, ուսանողներին, ծնողներին, մասնագետներին, և մտահոգ բոլոր քաղաքացիներին, վաղը Օգոստոսի 28-ին, ժամը 13:00-ին լինել ԿԳՄՍ նախարարության դիմաց:
Հ.Գ. մեր պահանջներն են․
ա. Անմիջապես աշխատանքից ազատել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին
բ. Անմիջապես ցրել հանրակրթության պետական չափորոշիչների մշակման աշխատանքային խմբերը եւ չեղարկել սեղանին դրված չափորոշիչները:
գ. Ձեւավորել դասագրքեր կազմող նոր աշխատանքային խմբեր` կազմված ՀՀ պրոֆեսորադասախոսական եւ ուսուցչական կազմի լավագույն մասնագետներից` նախապես հրապարակելով նրանց անունները:
դ. Բացառել Լանզարոտեի կոնվենցիայի դրույթների իրագործմամբ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների մուտքը կրթական հաստատություններ:
ե. Վերանայել հանրակրթական հաստատություններում ուսումնական տարին սկսելու` պարետի կողմից սահմանված ուղեցույցով երեխաների ֆիզիկական եւ հոգեւոր առողջությունը վտանգող պահանջները՝ դիմակ կրել, գրատախտակին չմոտենալ, դասամիջոց չանել և այլն»:
Հարակից հրապարակումներ`
- ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ծնողական ժողով է հրավիրել
- Ոստիկանությունը բերման ենթարկեց «Կամք» նախաձեռնության ակտիվիստներին
- «Կամք»-ը ավտոերթով պահանջում է ԿԳՄՍ նախարարի հրաժարականը
- «Կամքը» ավտոերթով կսկսի ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող գործողությունների շարք
- «Կամքը» կնախաձեռնի ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջի պայքար, եթե իրենց պահանջը չբավարարվի
- «Կամք»-ը ԱԺ-ից պահանջում է օրակարգից հանել Լանզարոտի կոնվենցիան