Կառավարության հաստատած օրակարգում մի շարք նախագծեր լրամշակման կարիք ունեին
«Ցավով պետք է արձանագրել, որ այսպիսի դեպքերի շարք է արձանագրվում ՀՀ-ում, ինչը ևս մեկ անգամ պետք է մեր ուշադրությունը սևեռի բնական գազի շահագործման անվտանգության կանոնների պահպանման վրա»,- կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ռայնիսի 1 հասցեում գտնվող շենքի պայթյունի դեպքին:
Վարչապետը հայտնեց, որ պայթյունի հետևանքով ավերվել մի ամբողջ շքամուտք՝ 12 բնակարան, հարուցվել է քրեական գործ: Նա տեղեկացրեց, որ բնակարանից զրկված բոլոր այն քաղաքացիները, որոնք դիմել են օգնության համար, ապահովվել են ժամանակավոր կեցավայրով, նրանց մեկ շաբաթով հյուրանոց է տրամադրվել մինչև բնակարանի հարցի լուծումը: Վարչապետը քաղաքացիների ուշադրությունը բևեռեց բնական գազի շահագործման կանոնների պահպանման անհրաժեշտության վրա:
Անդրադառնալով կորոնավիրուսի համաճարակի խնդրին՝ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ գործնականում արդեն 6 օր արձանագրվում է 200-ից քիչ դեպք, իսկ նախորդ օրը արձանագրվել է 203 նոր դեպք՝ 1938 թետավորման արդյունքում:
«Նախորդ շաբաթվա տվյալներով դեպքերի նվազման միտումը, որ կանգ էր առել, նորից շարունակում է նվազել և այն պայմանավորված է հակահամաճարակային կանոնների պահպանմամբ»,- հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
Նկատելով, որ համաճարակի ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսից 864 մահ և ևս 265 մահ այլ պատճառներով՝ վարչապետը ցավակցություն հայտնեց այդ և գազի պայթյունից զոհված քաղաքացու հարազատներին:
Կառավարությունն անցավ օրակարգի հաստատմանը, և վարչապետը նախարարների զեկույցից տեղեկացավ, որ 46 նախագծից 3-ում լրամշակման կարիք կա: Այն չխանգարեց, որ կառավարությունը հաստատի օրակարգը և անցնի 3 քննարկվող որոշումների ներկայացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան