Սիրիայում ԱՄՆ-ի զինծառայողներ են վիրավորվել՝ ռուսական զրահամեքենայի հետ ընդհարվելու արդյունքում
Մի քանի ամերիկացի զինծառայողներ վիրավորվել են սիրիական Հասակա նահանգում, երբ ռուսական զրահամեքենան բախվել է նրանց մեքենային: Այդ մասին հաղորդել է CNN- ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի անանուն պաշտոնյաների:
Ըստ ԶԼՄ-ի վարկածի՝ ռուս զինվորականները դիտավորյալ են բախվել: Ըստ նախնական հաղորդագրությունների՝ վիրավորվել է ԱՄՆ-ի մինչև չորս զինծառայող: Արևմտյան լրատվամիջոցներն ընդգծում են, որ ոչ մի կողմ զենք չի օգտագործել: Ամերիկյան կողմի համաձայն, ռուսական բանակի ուղղաթիռը ցածր բարձրության վրա է թռել դեպքի վայրում:
«Սա մանևր է, որը զինվորականները հաճախ օգտագործում են այն ժամանակ, երբ ցանկանում են, որ մարդիկ լքեն տարածքը»,- CNN-ի տարածած այս տեղեկությունը ներկայացրել է «Ինտերֆաքս»-ը:
Արաբական «Ալ-Մասդար» պորտալը հրապարակել է մի քանի տեսանյութեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է ռուսական զրահափոխադրիչը մոտենում ամերիկյան զրահամեքենային: Կադրերը ցույց են տալիս նաև ռազմական այլ մեքենաներ, որոնք, ըստ ամենայնի, չեն մասնակցել միջադեպին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան