Վերապատրաստելով մեկ-երկու բժիշկ, փրկում ես հազարավոր կյանքեր․ Կարեն Քոլոյան
Aurora Dialogues-ի «Հայ բժիշկներն առաջնագծում» թեմայով առցանց քննարկման ընթացքում բժիշկները ներկայացրեցին իրենք աշխատանքներն այլ երկրներում, որտեղ նրանց մասնագիտական կարիքը կա։
«Ուիգմոր Քլինիք» ԲԿ մանկական օրթոպեդիայի ծառայության ղեկավար, «Երեխաների վերածնունդ» ՀԿ հիմնադիր Կարեն Քոլոյանը հատկապես կարևորեց Հոնդուրաս կատարած առաքելությունը, քանի որ սուղ պայմաններում բուժում էին և վիրահատում բազմաթիվ երեխաների։
«Պատմությունը վաղուց է սկսվել, 1988 թվականից, երբ բացվեցին սահմանները և արտասահմանյան բժիշկները եկան Հայաստան։ Այստեղից էլ սկսվեց համագործակցությունը, և հայ բժիշկների համար հնարավորություն ստեղծվեց նաև արտերկրում վերապատրաստվելու»,- պատմեց նա և շարունակեց.
«Ամենամեծ ծրագիրն 2008 թվականին էր,երբ ես գնացի Հոնդուրաս, աշխատանքն այնտեղ այնքան հետաքրքիր և շատ էր։ Դու գնում են մի վայր, երբ աշխատանքային պայմաններն այնքան շատ ծանր են, քան երբ դու քո աշխատասենյակում ես, կամ վիրահատարանում։ Տեղում շատ բաներ կան, որ սովորում ես։
Հոնդուրասում, որն ունի 6-7 մլն բնակչություն, ընդամենը 1 մանկական օրթոպեդ կար։ Մեր միսիան էր նաև այնտեղ վերապատրաստել մասնագետներ՝ դասավանդել և սովորեցնել։ Վերապատրաստելով մեկ-երկու բժիշկ, փրկում ես հազարավոր կյանքեր»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա