Դատարանն այսօր կհրապարակի Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի փոփոխման վճիռը
Այսօր ժամը 14:30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը կհրապարակի ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի դատաքննության ընթացքում խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ որոշումը։
Խաչատրյանների փաստաբանական խումբը տարածել է հայտարարություն, որում նշված է. «Երեկ մոտ 6 ժամից ավելի տևած առաջին նիստում (դատավոր՝Արթուր Պետիկի Մկրտչյան) կողմերը քննարկեցին դատավորի ինքնաբացարկի հավանականության հարցը, դատախազի բացարկի միջնորդությունը, ԱԱԾ-ից լրացուցիչ ապացույցներ պահանջելու միջնորդությունը: Խաչատրյանի պաշտպանական կողմը բարձրաձայնեց նախաքննական մարմնի բազմաթիվ խախտումների մասին, նաև նշեց, որ մեղադրող կողմն իրենց զրկել է գործի ամբողջ նյութերին ծանոթանալու, պաշտպանական իրավունքը ամբողջովին իրացնելու հնարավորությունից, չի տրամադրվել գործի բոլոր նյութերը, աուդիո և վիդեո ֆայլերը։ Խաչատրյանի պաշտպանական կողմը պնդում է, որ կալանավորման հիմքերն առկա չեն։ Հատկանշական է, որ դատարանի բակում հավաքվել էին Խաչատրյանի ընկերները՝ ենթադրելով, թե կարող են տեսնել Գագիկ Խաչատրյանին դատարանում»։
Պաշտպանները հիշեցնում են, որ Գագիկ Խաչատրյանը 2015թ.-ից ի վեր վիրահատվել է երեք անգամ ողնաշարի ստենոզի շտկման համար։ 2019թ.-ին գտնվելով Գերմանիայում՝քննիչի առաջին իսկ հեռախոսային կանչով ընդհատել է հետվիրահատական պարտադիր բուժումը և վերադարձել ՀՀ ու ներկայացել վարույթն իրականացնող մարմնին իր ներկայությամբ ամբողջական և օբյեկտիվ ննության իրականացման համար։ 2016թ.-ից ի վեր Գագիկ Խաչատրյանը երբեևէ հանրային ելույթ չի ունեցել, հարցազրույցներ չի տվել։
Հարակից հրապարակումներ`
- Պաշտպանները Գագիկ Խաչատրյանին ազատ արձակելու միջնորդություն ներկայացրեցին
- Հստակ գիտեն՝ Գագիկ Խաչատրյանը վիրահատության կարիք ունի, բայց ոչ մեկ ոչ մի քայլ չի անում. պաշտպան
- Քրեական գործում չեն ընդգրկվել արդարացնող փաստական տվյալները. Գագիկ Խաչատրյանի պաշտպան
- Գագիկ Խաչատրյանի պաշտպան. Խիստ կասկածելի է՝ դատարանը 8-9 օրում հասցրե՞լ է 37 հատորանոց քրգործի ծանոթանալ
- Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու գործով այսօրվա դատական նիստը հետաձգվել է
- Մեկնարկում է Գագիկ Խաչատրյանի և Կարեն Խաչատրյանի գործի քննությունը
- ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ. Իշխանություններից պահանջվում է ապահովել, որ Գագիկ Խաչատրյանը ստանա նաև ֆիզիոթերապիա
- ՄԻԵԴ-ը բավարարել է Գագիկ Խաչատրյանի դիմումը՝ ՀՀ կառավարությունից պահանջելով ապահովել անհապաղ բուժում
- Փաստաբանն ահազանգում է. Կոպիտ կերպով խախտվում է Գագիկ Խաչատրյանի առողջության իրավունքը
- Փաստաբան. Գագիկ Խաչատրյանն անհապաղ պետք է ազատ արձակվի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան