2020 թ. ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 11-18-ը՝ առցանց ձևաչափով
2020 թ. ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որը նախատեսված է Պերուում, նոյեմբերի 11-18-ը, կանցկացվի առցանց ձևաչափով։ IWF- ն և կազմկոմիտեն նման որոշումն ընդունել են մարզիկների առողջության և անվտանգության մտահոգությամբ:Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։
Առաջիկայում ծանրամարտի միջազգային ֆեդերացիան կհրապարակի մրցաշարին առնչվող բոլոր մանրամասները։
Հաշվի առնելով , որ 2020-ի օրացույցում միջազգային քիչ մրցաշարեր են մնացել անցկացնելու, հավանականությունը մեծ է, որ ընթացիկ մրցաշրջանում այլևս «կենդանի» միջոցառումներ չեն լինի։
Կարևորագույն իրադարձություններից է Մոսկվայում նշանակված Եվրոպայի առաջնությունը, որը պետք է կայանա հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 8-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները