Կայացել է ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Հայրենիքի» աշխատանքային խմբի հերթական նիստը
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի գրասենյակում տեղի է ունեցել Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Հայրենիք կուսակցությունների աշխատանքային խմբի հերթական նիստը: Այս մասին հայտնում են երեք կուսակցությունների աշխատանքային խմբից։
Քննարկելով համավարակի հետևանքով երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական կացությունը, գործազրկության և աղքատության հարաճուն տեմպերը, աշխատանքային խումբը որոշել է մշակել արտակարգ դրության իրավական ռեժիմի խախտման պատճառով կիրառված տուգանքները չեղարկելու (համաներելու) մասին նախագիծ: Առաջիկայում այն ՀՀ Ազգային ժողովում շրջանառության մեջ կդնի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը:
Աշխատանքային խումբը միաժամանակ որոշում է կայացրել դատական կարգով վիճարկել դիմակ չկրելու համար կիրառվող անհիմն տուգանքները և միջնորդել դատարանին՝ կասեցնելու Պարետի համապատասխան որոշումը:
Հաշվի առնելով, որ ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է բարձրաստիճան մի խումբ պաշտոնատար անձանց հանցագործության մասին քերական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ բողոքը, աշխատանքային խումբը որոշել է դիմել դատարան՝ պարտավորեցնելով հարուցել քրեական գործ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին