Ինչպե՞ս են եվրոպական դպրոցները պատրաստվում դասերին
Եվրոպական բոլոր երկրներում աշակերտները, ուսանողներն ու դասախոսները պատրաստվում են ամառային արձակուրդներից հետո վերադառնալ ուսումնական հաստատություններ, փոխանցում է euronews.com-ը։
Կորոնավիրուսով վարակվելու սպառնալիքը դեռ ակտուալ է, ուստի եվրոպական երկրները պետք է ընդունեն որոշակի բարդ որոշումներ, որոնք կօգնեն դասապրոցեսը կազմակերպել՝ պահպանելով անվտանգության և հակահամաճարակային կանոնները։
Ովքե՞ր և ե՞րբ պետք է կրեն բժշկական դիմակներ
Օրինակ, Ֆրանիսայում բժշկական դիմակներ պետք է պարտադիր կրեն ուսուցիչները՝ անգամ դասը վարելու ընթացքում։ Իսկ Իսպանիայում ուսուցիչներն ու աշակերտները պարտավոր են կրել բժշկական դիմակ, երբ իրար շատ մոտ են գտնվում, իսկ ահա Նիդերլանդներում ոչ աշակերտները և ոչ էլ ուսուցիչները բժշկական դիմակներ չեն կրի ուսումնական հաստատություններում։
Ինչպե՞ս պահպանել սոցիալական հեռավորություն
Դրա համար առաջարկվում է կրճատել նույն դասասենյակում սովորող աշակերտների թիվը։ Տարբեր հերթերով դասապրոցես առաջինն իրականացվել է Դանիայում, և շատերը հետևեցին այդ օրինակին։ Երկրորդ տարբերակը հեռավար դասեր անցկացնելն է։
Հիգիենայի կանոնները պետք է անպայմանորեն պահպանվեն ամենուր, բայց դրանք ևս պահպանվում են յուրաքանչյուր երկրում սահմանված կարգի համաձայն։ Օրինակ, Գերմանիայում աշակերտները պետք է անընդհատ լվանան ձեռքերը, իսկ Իսպանիայում կարևորվում է, որ դասասենյակը օրվա մեջ մեկ, իսկ զուգարանը՝ երեք անգամ մանրակրկիտ մաքրվի։
Ի՞նչ անել, երբ աշակերտի մոտ հաստատվում է COVID-19
Թվում է, որ առանձին դեպքերի պատճառով ուսումնական հաստատությունները չեն փակվի։ Բայց Գերմանիայում հենց նման պատճառով մի քանի դպրոց փակվել է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան