Էրդողանը և Թրամփը քննարկել են միջերկրածովյան խնդիրները
Թուրքիայի և Միացյալ Նահանգների նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Դոնալդ Թրամփը, հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցերը, այդ թվում՝ Միջերկրական ծովում: Ըստ «Ինտերֆաքս» լրատվական գործակալության, նման տեղեկություն է տարածել Թուրքիայի նախագահի գրասենյակը:
Ըստ հաղորդագրության, Էրդողանը Թրամփին ասել է, որ Թուրքիան պատասխանատվություն չի կրում Արևելյան Միջերկրական ծովում առկա լարվածության համար և հակասությունները լուծելու համար կողմնակից է երկխոսությանը:
Անկարան իր հետազոտական Oruc Reis նավը ուղարկել էր Արևելյան Միջերկրական ծովի վիճելի ջրեր, ինչը հանգեցրել է Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունների սրմանը: Աթենքը ապօրինի էր անվանել տարածք թուրքական նավի մուտքը:
Թուրքիան և Հունաստանը տրամագծորեն հակառակ կարծիքի են ածխաջրածիններով հարուստ ստորջրյա տարածքների սահմանների հարցում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա