«TikTok»-ի ղեկավարը Թրամփի սպառնալիքներից հետո հեռանում է ընկերությունից
«TikTok»-ի գործադիր տնօրեն Քևին Մայերը հեռանում է ընկերությունից այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է արգելափակել հավելվածը երկրում, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Մեյերը գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնել է 2020 թվականի մայիսին: Նշվում է, որ ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար կլինի Վանեսա Պապասը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն սպառնացել է արգելափակել «TikTok»-ը, եթե ընկերության բաժնետոմսերը մինչև սեպտեմբերի 15-ը չվաճառվեն ամերիկյան ընկերություններին։
Երկրի վարչակազմը մեղադրում է պեկինյան ընկերությանը, թե իբր վերջինս ամերիկյան տվյալները փոխանցել է Չինաստանի իշխանություններին: Հավելվածի տերերը հերքում են այդ լուրերը։
Հարակից հրապարակումներ`
- Աշխարհում «TikTok»-ից օգտվում է 2 միլիարդ մարդ
- Ցուկերբերգը «TikTok»-ի առաջ բերած վտանգների մասին Թրամփին նախազգուշացրել է դեռ 2019-ին
- Չինաստանն աջակցում է «TikTok»- ի և «ByteDance»-ի՝ ԱՄՆ-ի դեմ պայքարին