Որևէ մեկն իրավունք չունի շահարկել իմ արձակուրդի նպատակահարմարությունը. Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չի հիշում, թե վերջին անգամ երբ է հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ հրաժարականի մասին լուրերը համարում է քաղաքական շահարկումներ։
«Վարչապետին նույնիսկ չեմ հիշում, թե վերջին անգամ երբ եմ հանդիպել, այնքան վաղ է եղել։ Նման հրապարակումներ, հիշում եմ, որ կան արդեն երկու տարի, հետևաբար իմաստ չեմ գտնում պատճառներ փնտրել, թե ինչու, միգուցե ոմանց դրդմամբ, գլոբալ քաղաքական շահարկումների, ոչ միայն իմ անձով պայմանավորված»,- «Ազատության» հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով իր հրաժարականի, վարչապետի հետ կոշտ խոսակցություն ունենալու մասին լուրերի վերաբերյալ հարցին։
Հարցին՝ վարչապետը կորոնավիրուսի շրջանակներում նախարարության աշխատանքն ինչպե՞ս է գնահատում, Ա. Թորոսյանն ասել է. «Աշխատանքների գնահատականը միամոմենտ երևույթ չէ, այլ պրոցես է, որը միշտ տեղի է ունենում՝ սկսած հրապարակային քննարկումների, նիստերի ժամանակ, վերջացրած տետատետ։
Կորոնավիրուսի դեմ պայքարը միայն առողջապահության նախարարության գործը չի, այլ Հայաստանի Հանրապետության։ Հայաստանի քաղաքացիների՝ կորոնավիրուսով հիվանդացած և դժբախտաբար մահացած տոկոսը ցույց է տալիս, որ առողջապահական համակարգը արել է ավելին, քան կարող էր՝ հաշվի առնելով վերջին տասնամյակների առողջապահության հատկացված թե ֆինանսական միջոցները, և թե ուշադրությունը»։
Ինչ վերաբերում է այս շրջանում իր արձակուրդ գնալուն, հաշվի առնելով որ համավարակը դեռ հաղթահարված չէ, առողջապահության նախարարը նշել է. «Կարծում եմ՝ դա ոչ թե իմ սահմանադրական իրավունքն է, այլ իմ ընտանիքի և այդ իրավունքը ոչ ոք չի կարող ոտնահարել, որևէ մեկն իրավունք չունի իմ արձակուրդի նպատակահարմարությունը շահարկել։ Ես լինելու եմ Հայաստանում, միշտ հասանելի, հավանաբար որոշ օրեր նաև գործի եմ գնալու»։
Նախարարն ասել է, որ իրենցից որևէ մեկը համավարակի ընթացքում առողջապահության նախարարության կատարած ծախսերի վերաբերյալ հաշվետվություն չի պահանջել. «Մենք չենք սպասում հաշվետվություններ պահանջելուն։ Մենք հրապարակում ենք մեր բոլոր ծախսերը։
Կարծում եմ, որ կորոնավիրուսյին հիվանդության ժամանակ արված ծախսերի վերաբերյալ քննարկումը պետք է լինի հետևյալ տրամաբանությամբ՝ արդյո՞ք բավարար քանակով ի վերջո ֆիանանսավորեցին կորոնավիրուսի դեմ պայքարը, թե օրինակ թողեցինք անպաշտպան մեր բժիշկներին, առանց դեղերի՝ մեր հիվանդերին, առանց սարքավորումների մեր հիվանդանոցներին։ Մենք բավարար չափով արել ենք աշխատանք բոլոր իմ ասած ուղղություններով։ Ֆինանսական միջոցներ բավարար չափով տրամադրվել են, տրամադրվում են, մեծ մասը պետական բյուջեից, փոքր մասը մեր գործընկերներից, որոնց շնորհակալ ենք»։
Նախարարն ասել է, որ կորոնավիրուսի երկրորդ ալիք կարող ենք սպասել՝ սկսած մարդկանց մեծ շարժունակությունից, դպրոցների բացումից և ավելի ցուրտ սեզոնից։
«Մենք դա հասկանում ենք, նաև հասկանում ենք՝ առանց դասերի վերսկսման՝ կունենանք կրթության իրավունքից զրկված հարյուր հազարավոր երեխաներ»,- նշել է նախարարը:
Նրա խոսքով, եթե աշնանն ունենան օրական նույնիսկ 1000 նոր դեպք, առողջապահական համակարգը պատրաստ է սպասարկելու բոլոր դեպքերը:
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Պարետատան նիստին Արսեն Թորոսյանի հետ կապված վեճի հիմնական պատճառը եղել է Ղազինյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը
- Արսեն Թորոսյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել, չի էլ պատրաստվում. խոսնակ
- Արսեն Թորոսյանին կփոխարինի Անահիտ Ավանեսյանը
- Արսեն Թորոսյանը փախուստի դեպքում անխուսափելիորեն վերադարձվելու է Հայաստան. Ղազինյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան