Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին կալանքից ազատելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը։
Դատարանի վճիռը հրապարակեց դատավոր Արթուր Մկրտչյանը։
Նշենք, որ պաշտպանական կողմը դատարանին միջնորդել է Գագիկ Խաչատրյանին ազատ արձակել կամ առնվազն գրավ կիրառել։ Պաշտպանների խոսքով, Խաչատրյանին կալանքի տակ պահելու որևէ հիմք չկա, գործից թաքնվելու կամ խոչընդոտելու ռիսկ նույնպես չկա։
Բացի այդ, ըստ փաստաբանների Խաչատրյանն առողջական խնդիրներ ունի, որոնք նրա կալանքի հետ անհամատեղելի են։
Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը` առանձնապես խոշոր չափերով), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1ին-մասով (պաշտոնեական կեղծիք):
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան