Նախկին ՔՊ-ականն անդամագրվել է «Հայրենիք» կուսակցությանը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամներից Արման Դավթյանը անդամակցել է «Հայրենիք» կուսակցությանը։
«Որոշում եմ կայացրել անդամակցել ՀԱՅՐԵՆԻՔ կուսակցությանը։
Հանդիսացել եմ ներկայումս իշխանության ղեկին գտնվող ՔՊԿ-ի հիմնադիր անդամ (մինչև զինվորական ծառայության անցնելը) և այսպես կոչված «հեղափոխության» համակիրներից (չշփոթել «զոմբիի» հետ)։
Բայց....
Հիմա չեմ ուզում նշել հիասթափությանս պատճառները, քանի որ դրանք տասնյակներ են, եթե ոչ հարյուրներ և բոլորս քաջատեղյակ ենք։
Համոզված եմ, որ ՀԱՅՐԵՆԻՔ կուսակցությունը այն նոր և կարող քաղաքական ուժն է, որը ժողովրդի աջակցությամբ ի վիճակի է վերջ դնել ներկայիս իշխանությունների հակապետական և ապազգային գործունեությանը։
Նշեմ նաև, որ գործունեությունս ծավալելու եմ Արարատի մարզային գրասենյակում»,- ֆեյսբուքյան էջում գրել է Արման Դավթյանը։