Վրաստանն արձագանքել է Սաակաշվիլու վերադառնալու որոշմանը
Վրաստանը մեկնաբանել է երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի վերադառնալու որոշումը, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Նշվում է, որ Վրաստանի արդարադատության նախարար Տեյա Ջուլուկիանին ասել է, որ երկրի իշխանությունները գոհ են նախկին նախագահի այս որոշումից:
«Հենց սահմանին նրան կկալանավորեն, և իհարկե, կտեղափոխեն վրացական բանտ», - շեշտել է նա:
Նախարարը պարզաբանել է, որ Սաակաշվիլիի դեմ հարուցվել են մի շարք մեղադրանքներ, և նա գտնվում է հետախուզվող ցուցակում:
2013-ին Միխայիլ Սաակաշվիլին հեռացել է Վրաստանից, որտեղ նրա դեմ հարուցվել են մի շարք քրեական գործեր։ 2015-ից 2016 թվականներին նա աշխատել է՝ որպես Օդեսայի շրջանի նահանգապետ: Սակայն հետագայում Ուկրաինայի այն ժամանակվա նախագահ Պետրո Պորոշենկոն աշխատանքից հեռացրել է Սաակաշվիլիին և նրան զրկել ուկրաինայի քաղաքացիությունից:
Ուկրաինայի ներկայիս ղեկավար Վլադիմիր Զելենսկին 2019 թվականին Սաակաշվիլիին է վերադարձրել Ուկրաինայի քաղաքացիությունը, որից հետո քաղաքական գործիչը եկել է Ուկրաինա: 2020 թվականի մայիսի սկզբին Սաակաշվիլին նշանակվել է Ուկրաինայի ազգային բարեփոխումների խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար:
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլին ՄՔԴ է ներկայացրել 2008 թվականի պատերազմի վերաբերյալ միջազգային փորձագետների զեկույցը
- Սաակաշվիլին խոսել է իր և Զելենսկու գործնական հարաբերություններից
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան