Եվրահանձնակատարը հրաժարական է տվել՝ ինքնամեկուսացման կարգը խախտելու համար
ԵՄ առևտրի հարցերով հանձնակատար Ֆիլ Հոգանը հրաժարականի դիմում է ներկայացրել՝ Իռլանդիա կատարած այցի ընթացքում COVID-19 կանոնները չպահպանելու համար սկանդալային պատմությունից հետո։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին ասված է Հոգանի հայտարարության մեջ:
«Այսօր երեկոյան ես դիմում եմ գրել ԵՄ առևտրի հանձնակատարի պաշտոնից հեռանալու համար ... Ավելի ու ավելի ակնհայտ դարձավ, որ Իռլանդիա կատարած իմ վերջին այցի վերաբերյալ հակասությունները ինձ շեղեցին իմ՝ ԵՄ հանձնակատարի աշխատանքից և կարող էին խանգարել իմ աշխատանքին առաջիկա կարևոր ամիսներին», - ասվում է հայտարարության մեջ։
Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, Հոգանը մասնակցել է Իռլանդիայում անցկացվող միջոցառմանը, որին ներկա է եղել մոտ 80 մարդ: Reuters-ը հայտնում է, որ Եվրահանձնակատարը երեք անգամ ներողություն է խնդրել կատարվածի համար: Այնուամենայնիվ, նա ճնշման տակ է ընկել, երբ պարզ է դարձել, որ Իռլանդիա ժամանելու կանոնների համաձայն, նա չի անցել երկու շաբաթ ինքնամեկուսացում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան