Ջոն Լենոնին սպանողին վաղաժամ ազատ չեն արձակել
The Beatles-ի անդամ Ջոն Լենոնին սպանած Մարկ Չափմանը վաղաժամ ազատման հարցում 11-րդ անգամ է մերժում ստացել։ kulturomania.ru կայքը, հղում անելով TMZ-ին, գրում է, որ նոր դիմումը 65-ամյա Մարկ Չափմանը կարող է ներկայացնել 2022-ին։ Նախորդ դիմումը 2018-ին էր տվել։ Այդ ժամանակ միջնորդությունը մերժվել էր այն պատճառով, որ Մարկ Չափմանին բանտից ազատելը «անհամատեղելի է հասարակության բարեկեցության և անվտանգության հետ»:
Մարկ Չափմանը համաշխարհային ճանաչում էր ձեռք բերել այն բանից հետո, երբ նա 1980-ի դեկտեմբերի 8-ին հինգ անգամ կրակել էր Ջոն Լենոնին Նյու Յորքի իր տան մոտ: Երաժշտի համար չորրորդ փամփուշտն էր ճակատագրական: Չապմանը դատապարտվել է ցմահ, իրավունք ուներ 20 տարի անց դիմել վաղաժամ ազատ արձակվելու համար: 2018-ին նա պատմել էր, որ ամեն տարի ավելի ու ավելի ամոթ է զգում ՝ կատարած հանցագործության համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա