Միջնորդագիր է ներկայացվել՝ Արմենակ Ուրֆանյանին «Արցախի հերոս»-ի կոչում շնորհելու վերաբերյալ
Հարգելի ՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը միջնորդագիր է ներկայացրել՝ Ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Արմենակ Ուրֆանյանի անձնուրաց ու հայրենանվեր պահվածքի մասին ժամանակին բազմաթիվ քննարկումներ են եղել: Նրա հերոսական կերպարն ըստ արժանավույն գնահատելու համար, դա կարծում եմ, Արցախի Հանրապետության օրվա լավագույն որոշումը կլինի:
Սիրով և հպարտությամբ կհաստատեմ»,- գրել է Արայիկ Հարությունյանը։։
Հարակից հրապարակումներ`
- Զինվորի տանը ապրիլյանի հերոս Արմենակ Ուրֆանյանի անունը կրող կենտրոն է բացվել
- Ապրիլյան պատերազմի հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է
- Ուրֆանյանի մայրը զայրացած է. Էս էլ որերորդ անգամ Եռաբլուրում ինչ ասես չեն անում