ԵՄ-ն 2 միլիոն եվրո կհատկացնի Բելառուսի ակցիայի զոհերին
Եվրոպան մտադիր է Բելառուսում բողոքի ցույցերի զոհերին հատկացնել 2 միլիոն եվրո գումար։ Լուրը փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարգեյին նշել է, որ հատկացված միջոցները նախատեսվում է բաշխել հասարակական կազմակերպությունների միջև: Նա շեշտել է, որ միջոցների մի մասն արդեն պատրաստ է բաշխման:
«Մենք կկարողանանք առաջիկա օրերին բառացիորեն տրամադրել 2 միլիոն եվրո՝ աջակցելու բողոքի ցույցերից տուժած մարդկանց», - ասել է Վարգեյին:
Օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվել են նախագահական ընտրություններ: Հանրապետությունում ընտրատեղամասերի փակվելուց հետո սկսվել են չարտոնված բողոքի ցույցեր՝ արդյունքների կեղծման դեմ: Բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանությունը և ներքին զորքերը ցուցարարների դեմ օգտագործել են արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ:
Հարակից հրապարակումներ`
- Լիտվայի ԱԳՆ-ն Բելառուսի 118 պաշտոնյայի պատժամիջոցների ցուցակում է ընդգրկել
- Բելառուսի իշխանությունները փչացնում են ռուս լրագրողների անձնագրերը
- Ձերբակալություններ, ընդդիմադիրների և իշխանականների իրականացրած ակցիաներ. ցույցերի 17-րդ օրը Բելառուսում
- ԵՄ-ը քննարկում է բելառուսցի 15-20 պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին