Լուկաշենկո. Փողոցում հավաքվածների հետ ոչ ոք չի բանակցի
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ոչ ոք չի պատրաստվում բանակցությունների սեղանի շուրջ նստել փողոցում հավաքված «խռովարար երիտասարդների» հետ, բայց ինքը պատրաստ է աշխատանքային և ուսանողական կոլեկտիվների հետ երկխոսություն վարել, այդ թվում՝ երկրի Սահմանադրության փոփոխությունների շուրջ։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
«Բոլոր աշխատանքային և ուսանողական կոլեկտիվների ներկայացուցիչներ, եկեք նստենք բանակցային սեղանի շուրջ։ Ե՛վ գյուղացիներն իրենց խոսքի իրավունքն ունեն, և՛ բանվորներն են ուզում իրենց խոսքն ասել, և ՛ ձեռնարկությունների մասնագետները, և՛ ուսուցիչները, և՛ բժիշկները։ Այլ ոչ թե խռովարար երիտասարդները, որոնք քայլում են փողոցներով ու գոռում, թե իրենք երկխոսություն են ուզում։ Նրանք ոչ մի երկխոսություն չեն ուզում։ Եվ փողոցում հավաքվածների հետ իշխանություններից ոչ ոք բանակցությունների սեղանի շուրջ չի նստի»,- հայտնել է Լուկաշենկոն։
Նա նշել է, որ պատրաստ է երկխոսություն վարել նաև Սահմանադրության նորացման շուրջ։
«Ես հստակ պատկերացնում և հայտարարում եմ, թե ում հետ են պատրաստ երկխոսություն վարել»,- ասել է Բելառուսի նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ն 2 միլիոն եվրո կհատկացնի Բելառուսի ակցիայի զոհերին
- Լիտվայի ԱԳՆ-ն Բելառուսի 118 պաշտոնյայի պատժամիջոցների ցուցակում է ընդգրկել
- Բելառուսի իշխանությունները փչացնում են ռուս լրագրողների անձնագրերը
- Ինչ մարդիկ փողոցում են, կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճ կա. Լուկաշենկո