Ջերմոց և պաղպաղակի ձեռնարկություն հիմնելու համար ներմուծվող մոտ 1,6 մլրդ դրամի ապրանքներն ազատվեցին մաքսատուրքից
Կառավարությունն իր այսօրվա նիստուն 43 չզեկուցվող հարցերի թվում երկու րոշմամաբ հարկային արտոնություններ տվեց «Քեյ ընդ Ջի Գրուպ» և «Մարտին Սթար» ՍՊԸ-ներին:
Գործադիրը մաքսատուրքից ազատեց «Քեյ ընդ Ջի Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներմուծվող 1,49 մլրդ դրամի ջերմոցների կառուցման կոնստրոկցիաների և այլ սարքավորումների համար: Էկոնոմիկայի նախարարությունը հիմնավորում է, որ գերեկա ոլորտոմ կատարվող ներդրումը կնպաստի ներդրումային ծրագրերի իրականացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, ներդրումների ներգրավմանը, տեղական արտադրության և արտահանման խթանմանը: Ջերմոցներում նախատեսվում է ելակ աճեցնել:
«Մարտին Սթար» ՍՊ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են պաղպաղակի արտադրության համար։
Այս դեպքում մաքսային արտոնություն սահմանվեց 139,6 մլն դրամի ապրանքների ներմուծման համար: