Պուտինը հայտնել է Բելառուս Ռուսաստանի ուժայինների մուտք գործելու պայմանները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է Բելառուս Ռուսաստանի ուժայինների գործուղման պայմանները, որտեղ նախագահական ընտրություններից հետո մի քանի շաբաթ է ընթանում են զանգվածային բողոքի ցույցեր: Ինչպես գրում է «Լենտա ռու»-ն, ՌԴ ղեկավարն այդ մասին ասել է օգոստոսի 27-ին «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Պուտինի խոսքով՝ Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խնդրանքով Ռուսաստանում ձևավորվել է իրավապահներից բաղկացած ռեզերվ, որն անհրաժեշտության դեպքում կօգտագործվի դաշնակից հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համար:
«Բայց մենք նաև պայմանավորվեցինք, որ այն չի օգտագործվի այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակը դուրս չի եկել վերահսկողությունից, քանի դեռ ծայրահեղական տարրերը, որոնք թաքնվում են քաղաքական կարգախոսների հետևում, դուրս չեն եկել սահմաններից և չեն անցել ակնհայտ բաց անկարգությունների»,- ասել է Պուտինը:
WarGonzo Telegram-ալիքը, վկայակոչելով Գլխավոր շտաբի աղբյուրները, հաղորդել էր, որ Ռուսաստանի զինված ուժերի հատուկ նշանակության ուժերը մտել են նախագահի կողմից ստեղծված պահուստային ուժերի կազմ: Ըստ Telegram-ալիքի, անվտանգության ուժերն ավելի քան մեկ շաբաթ պատրաստվում են Մինսկ տեղափոխվելուն և այժմ գտնվում են սպասողական վիճակում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին