«Երեք հայ բժիշկներով մեկնեցինք Սուդանի հարավում գտնվող Նուբա լեռներ»
Դեռևս ուսանողական տարիներին ցանկություն կար գնալ մի երկիր, որտեղ բժիշկների կարիքը զգալի է։ Բայց այդ ցանկությունը հաջողվեց իրագործել միայն 2016 թվականին և մեկնեցի Քենիա,-՝Aurora Dialogues-ի «Հայ բժիշկներն առաջնագծում» թեմայով առցանց քննարկման ընթացքում ասաց մանկաբարձ-գինեկոլոգ, «Ճամփորդող բժիշկներ» կազմակերպության հիմնադիր Արմինե Բարխուդարյանը։
«Այնտեղ որպես կամավոր մի քանի հիվանդանոցներում աշխատեցի, ծայրամասային գյուղերում։Տարբեր հիվանդանոցներում փորձ ձեռք բերեցի։ Վեց ամիս կլիներ, որ Քենիայում էի, երբ Հայաստանից զանգ ստացա, թե՝ չե՞ս ուզում մեկնել Հարավային Սուդան։ Անակնկալի եկա, բայց երբ իմացա, թե ինչի համար եմ մեկնում, ոգևորվեցի։
Մեկ ամիս անց մեկնեցի Ջուբա (Հվ Սուդանի մայրաքաղաք), որտեղ հանդիպեցի հայ բժիշկներին։ Երեք հայ բժիշկներով մեկնեցինք Սուդանի հարավում գտնվող Նուբա լեռներ։ Այնտեղ մեկ ամիս փոխարինեցինք բժիշկ Թոմ Քաթինային,որն այդ ժամանակ Հայաստանում էր գտնվում։
Ես այնքան էի ոգևշնչված Թոմով, որ հարց չէր առաջանում ․․․ »,- ասաց բժիշկն ու տեղեկացրեց, որ
Քենիա-Սոմալի սահմանին եղել են վտանգավոր պահեր։
«Այդ ճանապարհն էր դժվար , գիտեք, որ շատ դեպքեր են լինում ահաբեկիչների կողմից առևանգման, մասնավորապես բժիշկների առևանգման դեպքեր են եղել։ Բայց ,փառք Աստծո, ամեն ինչ բարեհաջող անցավ, պարզապես ճանապարհն էր շատ լարված»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա