
Աշխարհի բնակչության 70 տոկոսը պետք է պատվաստվի իմունիտետ զարգացնելու համար. ԱՀԿ
Համաշխարհային պատվաստումների ծածկույթը պետք է լինի 65-70 տոկոս` կորոնավիրուսի իմունիտետ զարգացնելու համար։ news.ru-ի հաղորդմամբ, ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր գիտաշխատող Սումյա Սվամինաթանը:
«Իմունիտետին հասնելու լավագույն միջոցը պատվաստումն է: Եվ դրա ծածկույթը պետք է լինի առնվազն 65-70 տոկոս»,- ասել է նա։
Իր հերթին, ԱՀԿ փորձագետ Մարիա վան Կերխովան կարծիք է հայտնել, որ բնական ճանապարհով կոլեկտիվ իմունիտետ զարգացնելու փորձերը վտանգավոր կլինեն և կհանգեցնեն մեծ թվով զոհերի:
Նա կարծում է, պատվաստումը բնակչությանը պաշտպանելու ամենաարդյունավետ միջոցն է։
Հարակից հրապարակումներ`
- Ղազախստանը ավելի քան 2 միլիոն ռուսական կորոնավիրուսային պատվաստանյութ ձեռք կբերի
- ԱՄՆ-ն ցանկանում է արագացնել օքսֆորդյան պատվաստանյութերի ձեռքբերումը
- Թուրքիան պատրաստվում է փորձարել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը
- Կորոնավիրուսային պատվաստանյութը արգելված է հղի կանանց
- 800 հազար մարդ առաջինը կստանան COVID-19-ի պատվաստանյութը Լատվիայում
- Չինաստանը գնահատել է COVID-19-ի դեմ առաջին՝ ռուսական պատվաստանյութը