Թրամփը պաշտոնապես դարձավ նախագահի հանրապետական թեկնածու
ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է Հանրապետական կուսակցությունից երկրորդ անգամ առաջադրվել երկրի ղեկավարի պաշտոնում:
«Ես հպարտ եմ ձեր վստահության և այն բանի համար, որ դուք առաջադրեցիք ինձ նախագահի պաշտոնում առաջիկա չորս տարիներին»,- «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Թրամփը հանրապետականների համագումարի փակման օրը:
Նա խոստացել է պաշտպանել Ամերիկան բոլոր վտանգներից և առաջնորդել այն զարգացման և բարգավաճման ճանապարհով, ինչպես նաև շարունակել պայքարը ֆաշիզմի և կոմունիզմի դեմ:
Գործող նախագահը կրկին քննադատել է դեմոկրատ նախագահի թեկնածու Ջո Բայդենին, որի ընտրության դեպքում, ըստ Թրամփի, երկիրը կարող էր մտնել անիշխանության և անօրինականության մեջ:
Նա նաև մեղադրել է իր մրցակցին Չինաստանի քաղաքականության ենթարկվելու մեջ՝ կրկնելով իր նախկին հայտարարությունը, ըստ որի՝ Բայդենի իշխանության գալու դեպքում Չինաստանը կգրավի Միացյալ Նահանգները:
«Բայդենի ծրագիրը պատրաստված է Չինաստանում, իմ ծրագիրը ՝ ԱՄՆ-ում», - ասել է Թրամփը:
Երկուշաբթի, օգոստոսի 24-ին, ԱՄՆ Հանրապետական կուսակցության համագումարի կողմից Թրամփը պաշտոնապես առաջադրվել է որպես 2020 թվականի նոյեմբերին կայանալիք ընտրություններում կուսակցության նախագահի թեկնածու, իսկ Մայք Փենսը պաշտոնապես դարձել է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնի թեկնածու:
Նրանց դեմ կլինեն նախագահի դեմոկրատ թեկնածու ՋՈ Բայդենը և փոխնախագահի թեկնածու Քամալա Հարիսը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան