Աշխարհի խոշորագույն շաքարի գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել
ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգում հրդեհ է բռնկվել «Domino Sugar» ընկերությանը պատկանող աշխարհում մեծությամբ երկրորդ շաքարի գործարանում: Ինչպես գրում է «Գազետա ռու»-ն, այդ տեղեկությունը տարածել է «Fox news»-ի տեղի մասնաճյուղը:
Ըստ գործակալության՝ հրդեհը բռնկվել է շաքարի պահեստում: Այդ պահին ձեռնարկությունում գործարանի 130 աշխատող է եղել, որոնք տարհանվել են, ոչ ոք չի տուժել:
Հրշեջ-փրկարարներն արագորեն ժամանել են դեպքի վայր և երեք ժամվա ընթացքում հանգցրել կրակը:
Հրդեհի պատճառները դեռ ուսումնասիրվում են:
«Domino Sugar» ընկերության գործարանը հիմնվել է 1909 թվականին Միսիսիպիի ափին: Ձեռնարկությունը տարեկան վերամշակում է ավելի քան 90 հազար տոննա շաքարի հումք:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում