Քաղաքական 13:04 28/08/2020 Տարածաշրջան

Ադրբեջանը վերջին երկու օրերին իր դեմ է աշխատել. Տիգրան Աբրահամյան

«Վերջին տասնամյակում Ադրբեջանը բավականին մեծ գումարներ է դնում տեղեկատվական քաաքականության կառուցման գործում։ Նկատելի է հատկապես հետսովետական շրջաններում Ադրբեջանի ներգրավվածությունը՝ գումարի կամ հենց մարդկանց տեսքով, ինչը որոշակի ժամանակահատվածում ազդում է նաև ոչ հայանպաստ տեղեկատվական գործողությունների իրականացմանը»,- News.am-ի հետ զրույցում ասել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով տարվեր կողմերով իրականացվող տեղեկատվական պատերազմին։

Նրա խոսքով, Ադրբեջանում կան պաշտոնական և ոչ պաշտոնական բյուջեներ, որոնք ֆինանսավորում են ոչ միայն տեղի մամուլը, այլ նաև արտաքին շուկան՝ սկսած վճարովի հոդվածների տեղադրումից, մինչը պայմանական ստեղծված սփյուռքները, որոնք զբաղվում են քարոզչությամբ։ Դրանում, ըստ Աբրահամյանի, ներգրավված են նաև արտերկրում սովորող ադրբեջանցի ուսանողները, որոնք նաև պիկետներ են իրականացնում

«Տավուշյան մարտական գործողությունները ցույց տվեցին, որ իրականում մենք էլ այս մասով բավականին անելիքներ ունենք, և դրանք չեն էլ ավարտվում։ Բայց բացի նրանից, որ մենք խնդիր ունեինք ընդհանուր բուն էությունը, եղելությունը պատշաճ ձևով նաև արտերկրում ներկայացնելու, որոշակի առումով մենք նաև խնդիր ունեինք ներքին կազմակերպչական առումով։

Օրինակ, թե ինչպես պետք է կազմակերպել մամուլի աշխատանքը սահմանամերձ համայնքներում՝ ռազմական գործողությունների ժամանակ, կամ դիվերսիաների դեպքում..., այս պարագայում պետք է հասկանալ՝ լրատվամիջոցներն ինչ հեռավորությունից պետք է աշխատեն, ինչ կարգով աշխատեն։ Այսօր պատերազմում կարևոր է նաև տեղեկատվական բաղադրիչը։ Եվ մենք պետք է հաշվի առնենք, թե պատերազմական իրավիճակներում ինչպես ենք աշխատելու տեղական մամուլի հետ, և ինչպես՝ արտերկրի ԶԼՄ-ների հետ։ Բացի այդ, պետք է հստակեցնենք՝ ինչ խողովակներ ունենք արտերկրում քարոզչություն իրականացնելու համար»,- նշել է նա։

Դիտարկմանը, որ մոլորված հայ սպա Գուրգեն Ալավերդյանի մասին ևս ադրբեջանական մամուլը կեղծ տեղեկատվսություն տարածեց, թե նա դիվերսիա է իրականացրել, արդյո՞ք ադրբեջանական կողմը կկարողանա միջազգային հանրության մոտ տպավորություն ստեղծել, թե իրոք սպան դիվերսանտ էր, Տիգրան Աբրահամյանն արձագանքել է՝ ակնհայտ է, որ Ադրբեջանը փաստերի հետ շատ վատ է աշխատում։

«Նույնիսկ վերջին երկու-երեք օրերում ադրբեջանական մամուլում հրապարակված տեսանյութերից ակնհայտ է, որ Ադրբեջանը միջազգային կոնվենցիաներ է խախտում, հատկապես Ժնևյան կոնվենցիան՝ ռազմագերիների հետ վարվելու մասին...։ Այսինքն՝ Ադրբեջանը  վերջին երկու օրերին իր դեմ է աշխատել։  Տեսանյութը, որը հրապարակվել է, ակնհայտ է, որ կազմված էր հայերեն շատ վատ տեքստով։ Տեքստում առկա ամբողջ բովանդակությունն Ադրբեջանի դեմ էր աշխատում։ Պարզ երևում էր, որ զինծառայողի դիմաց դրված էր տեքստ, որի բացակայության դեպքու, բնական է, որ զինծառայողը նման ձևակերպումներ չէր անի»,- ասել է Տիգրան Աբրահամյանը։

Նա հայտնել է, որ այս պահին հայկական կողմի հիմնական խնդիրն է Կարմիր խաչի միջոցով հայ ռազմագերու հետ կոնտակտ հաստատելն է։

Անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ Տիգրան Աբրահամյանը նշել է, որ Տավուշյան իրադարձություններից հետո Արցախում հրադադարի ռեժիմի խախտումները միջինից բավականին բարձր են։

«Հետտավուշյան փուլում, եթե վերլուծում ենք հրադադարի ռեժիմի խախտումների և արձակված կրակոցների ցուցանիշը օրինակ՝ Արցախի հատվածում, ապա դրանք միջինից բավականին բարձր են, ինչը բնականավար լարվածություն է փոխանցում առաջնագծին»,–ասել է  նա։

Տիգրան Աբրահամյանի խոսքով, վերջին մեկուկես ամսում սահմանային լարվածության դինամիկան վերջին երկու տարվա կտրվածով բարձր է եղել նաև Արցախում։

Նրա գնահատմամբ՝ հետտավուշյան փուլում ամրագրվել է բանակցային գործընթացի՝ փակուղում գտնվելը և դրանով իսկ մեծացել են սահմանային լարվածության ռիսկերը։

«Այս փուլում նկատելի է հատկապես ռուսական կողմի ակտիվությունը կողմերին բանակցային գործընթաց վերադարձնելու, բանակցային գործընթացը վերակենդանացնելու առումով։ Շատ բան կախված է, թե այդ գործընթացն ինչպես տեղի կունենա, հնարավոր կլինի՞ կողմերին վերադարձնել բանակցային սեղան, թե՞ ոչ»,–ասել է նա։

Անդրադառնալով Նախիջևանում թուրքական ռազմաբազայի տեղակայման հնարավորությանը, և դրա շուրջ Ադրբեջանում ծավալվող քննարկումներին, Տիգրան Աբրահամյանը նշել է՝ թեև ռազմաբազայի տեղակայման մասին պաշտոնական տեղեկատվություն առայժմ չկա, սակայն ադրբեջանական քաղաքական, փորձագիտական շրջանակները ռազմաբազայի տեղակայման հնարավոր երկու վայր են շրջանառում՝ Նախիջևանում և Բաքվում.

«Ընդ որում Բաքվում խոսքը վերաբերվում էր ռազմաօդային ուժերի ռազմաբազայի հնարավոր տեղակայմանը, սակայն եթե նույնիսկ պաշտոնապես ռազմաբազա չտեղակայվի էլ, ակնհայտ է, որ տավուշյան իրադարձություններից հետո Ադրբեջանն ու Թուրքիան խորացրել են իրենց ռազմական համագործակցությունը»։

Տիգրան Աբրահամյանի խոսքով, ներկայումս Թուրքիան ձգտում է մեծացնել իր ազդեցությունն ու ներգրավվածությունը մեր տարածաշրջանում, ինչը, բնականաբար չի կարող նպաստել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության  հաստատմանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}