Գեղամ Նազարյան. Նեմեց հեռացի՞ր
«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Գեղամ Նազարյանը հերթական հոդվածում գրում է. «Չորսժամյա անընդմեջ ինքնակամ կտտանքի ենթարկվելուց հետո վստահաբար կարող եմ պնդել, որ հայկական ակումբային ֆուտբոլն իր ամենատխուր ժամանակահատվածն է ապրում: Դիլետանտները, պոպուլիստները, ժուլիկները սպանեցին ֆուտբոլը:
Մի քանի օր առաջ ծանր տպավորություն ստացանք «Արարատ Արմենիայի» խաղից, երեկ սարսափեցրին «Նոան» և «Ալաշկերտը», «Շիրակն» էլ պարտվել է 3:0:
Կատարողական վարպետության պակասին գումարվում է մտքի պակասը եւ ստացվում է այն, ինչ ունենք հայակական ֆուտբոլում:
Նախկինում ֆուտբոլային անհաջողությունների դեպքում «Հայկական ժամանակ»-ում հայտնվում էր հետեւյալ վերնագիրը՝ «Նեմեց հեռացիր»: Նեմեցը հեռացավ: Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ակնհայտ ապօրինություններով, որի մասին գրեցին, բարձրաձայնեցին շատերը, ֆեդերացիայի ձեր սրտի նախագահ կարգեցիք մեկնաբան Արմեն Մելիքբեկյանին:
Ու ի՞նչ: Ստացանք պայմանավորված խաղերի շարան՝ ղումար: Ստիպված ընդհատվեց Առաջին խմբի առաջնությունը, ակումբային թիմերի մակարդակը կտրուկ ընկել է, հավասարվել բակային ֆուտբոլին ու հարց. ի՞նչ իմաստ ունի այդ դեպքում թիմերը գրեթե ամբողջությամբ կոմպլեկտավորել դրսից բերված թույլիկ խաղացողներով: Օրինակ, «Նոան» եւ «Արարատ-Արմենիան» դաշտ են դուրս գալիս առանց հայաստանցի ֆուտբոլիստների:
Հավաքականում էլ ավելի խայտառակ վիճակ է: Հսկայական գումարներ է վճարվում իսպանացի մասնագետին ոչինչ չանելու համար: Հասաք նրան, որ լավագույն ֆուտբոլիստ Մխիթարյանը հավաքականում խաղալու ուժ չի գտնում (ում մորն այդքան վիրավորեն, իսկ նա հանգիստ գա ու հավաքականում խաղա), փոխարենը ազգային հավաքական են հրավիրվում կասկածելի մակարդակի ֆուտբոլիստներ, որոնք խաղում են Հայաստանի շատ թույլ առաջնությունում:
Տպավորություն է, որ ամեն ինչ արվում է, որ մի օր թերթերից մեկը գրի՝ «Նեմեց վերադարձիր»»:
Հարակից հրապարակումներ`
- Խոակին Կապառոսը հրապարակել է Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Հենրիխ Մխիթարյանի
- Գեղամ Նազարյան. Միայնակ ընդդեմ կորոնավիրուսի
- Գեղամ Նազարյան. Կորսված ամառ
- Երևանցին այդպես էլ չզգաց, չհասկացավ, որ նա քաղաքապետ է․Գեղամ Նազարյան
- Գեղամ Նազարյան. Ջրային ճգնաժամը Ադրբեջանում և դրա հնարավոր հետևանքները
- Գեղամ Նազարյան. Էդմոն, ծախվըմ ե՞ս
- Գեղամ Նազարյան. Արցախի ընտրապայքարի առաջատարները գործող նախագահի հետ ժամ առաջ պետք է նստեն կլոր սեղանի շուրջ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին